Եվրո-2024. Շվեյցարիան սենսացիոն հաղթանակ տարավ Իտալիայի նկատմամբ և դուրս եկավ 1/4
![Եվրո-2024. Շվեյցարիան սենսացիոն հաղթանակ տարավ Իտալիայի նկատմամբ և դուրս եկավ 1/4](/timthumb.php?src=disc/29-06-24/4a561ef5d6e3ed0e69d7e02adc5d25f0.jpg&w=780)
Շվեյցարիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8 եզրափակչում սենսացիոն հաղթանակ տարավ Իտալիայի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին բացել է շվեյցարացի կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը։ Հարձակվող Ռուբեն Վարգասը 46-րդ րոպեին կրկնապատկել է իր թիմի առավելությունը։
Այսպիսով, Շվեյցարիայի հավաքականը դուրս եկավ Եվրո 2024-ի քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա Անգլիա-Սլովակիա զույգի հաղթողի հետ։ Իտալացիներն իրենց հերթին դուրս մնացին մրցաշարից։
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը Եվրոպայի գործող չեմպիոնն էր: