Ըմբշամարտիկ Գագիկ Ղազարյանը` Եվրոպայի չեմպիոն
![Ըմբշամարտիկ Գագիկ Ղազարյանը` Եվրոպայի չեմպիոն](/timthumb.php?src=disc/29-06-24/4d2a415a54795609440d7d032aab3672.jpg&w=780)
Ազատ ոճային ըմբիշ Գագիկ Ղազարյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Եզրափակչում Ղազարյանը 9:3 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Բայսոնգուր Օսմաևին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 80 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը համառ պայքարում հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել է բրոնզե մեդալակիր։
Բրոնզե մեդալ են նվաճել նաև 48 կգ Արմեն Պապիկյանը և 65 կգ Եղիշե Մոսեսյանը։