Իմ ժամանակն անցել է. Ռամզան Քադիրով
Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ մեկ այլ մարդու է պետք գտնել Չեչնիայի ղեկավարի պաշտոնի համար, և հավելել է, որ իր ժամանակն անցել է:
«Անկեղծ ասած՝ ես գործեր եմ անում, և մինչև այսօր ինձ մոտ ստացվել է: Եվ որպեսզի իմ անունը չօգտագործեն իմ ժողովրդի դեմ, ես կարծում եմ, որ պետության ղեկավարի համար այլ մարդու պետք է գտնել: Ես ասում եմ՝ իմ ժամանակն անցել է: Մեր թիմում շատ իրավահաջորդներ, շատ լավ մասնագետներ կան»,- ասել է Քադիրովը: