Ադրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվելՎաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավորՀաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարարՈւնեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը. Սրբուհի ԳալյանԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ ՄանուկյանԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ցանկը Ուկրաինական հարվածի հետևանքով հնարավոր է զոհվել է գեներալ-լեյտենանտ Սերգեյ Միլչակովը. ռուսական աղբյուրներՀորդորում եմ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործել միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուրը․ Ավանեսյան«Պետք չէ հուզվել Հաջիևի հայտարարություններից». ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը մտահոգությունը շփոթում են հուզմունքի հետ
Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա
Եմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի ավիաբազային Բաքվի պահանջները դառնում են Երևանի որոշումները․ Մեսրոպ ՄանուկյանԱրփինե Սարգսյանը երկօրյա այցով Վրաստանում էՈստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԴիմում եմ ադրբեջանցիներին. Ամեն ինչ փոփոխվելու է ու ոչինչ հավերժ չէ, իսկ փոփոխությունների համար երբեմն վճարում են շատ ծանր գին. վճարում են անմեղները. Հայկ ԴեմոյանԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ինԱշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. ՄԻՊ պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների ընթացքը
Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կազմակերպած դիվանագիտական շոու-այցը բռնազավթված Արցախ
Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրըՊարտադի՞ր է Հայաստանի վրա սանձազերծված պատերազմի օրերին ֆիստիվալներ անեք, էլ ուրիշ օր չկա՞. Վարդանյան (տեսանյութ)Բյուրեղավանում վթարային ջրանջատում կլինիԻնչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սոչիին. կան վիրավորներՄեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. ՍուրենյանԷսի շատ դաժшն հետևանք կունենա, չի կարելի, մենք մարդ ենք՝ ստեղ նստած․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Գանձասարը հայկական է և չպետք է թույլ տալ՝ այս փաստերը խեղաթյուրվեն․ պահանջում եմ ՀՀ-ից որևէ արձագանք հնչի․ Աննա Գրիգորյան
Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱգրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե ՀովհաննիսյանՌուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը դիմավորում է Բաքվի բանտում
Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ
Եվրոպայի Մ18 տարեկանների անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 4 թենիսիստներՄինչև ժամը 17:00-ը որոշ հասցեներում լույս չի լինիTour of Armenia-ն անվտանգ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԴիլիջանի դպրոցի 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածքԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցներիՊարոն Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի օբյեկտների վրա հարձակումները. Թրամփ
Քաղաքականություն

Ի՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության․ Արմեն Աշոտյան

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։ 

Կարեն Ամիրյան․ «Ի՞նչ եք կարծում, Նիկոլը եթե մնա, հերթական ընտրություններին կպարտվի՞ արդյոք ընտրություններում»։ 

Արմեն Աշոտյան․ Սովորական պայմաններում բնական կլիներ, որ քաղաքական ուժերը իրենց մտքում ունենան հերթական քաղաքական ցիկլի հարցը, և այդ տրամաբանությունը  պայմանավորվեր նրանց գործունեությունը։ Սակայն Հայաստանը ապրում է աննորմալ իրականության մեջ, որտեղ երկու տարվա պլանավորման հորիզոնը անիրատեսական է։ Փաշինյանի պատճառով մենք դարձել ենք ոչ միայն անորոշ ապագայի, այլև անորոշ անցյալի երկիր, որտեղ հօգուտ իշխող ռեժիմի շահերին վերանայվում է, ռևիզիայի ենթարկվում նույնիսկ մեր նորագույն պատմությունը։

Ի՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության, ի՞նչ նոր զիջումներ և կորուստներ կլինեն։ Ակնհայտ է, որ ամենադաժան սցենարները ամենաիրատեսականն են։ Ինքներդ վերլուծեք և հիշեք Հայաստանը 2020-ին և 2022-ին, մտովի համեմատեք երկրի վիճակը 2022-ին 2024-ի հետ։ Ինչ վերաբերում է ընտրությունների մեխանիզմներին, ապա պարզ է, որ Նիկոլը շատ ինտենսիվ օգտագործելու է իրավապահ համակարգը, վարչական ռեսուրսը, ֆեյքերի ֆաբրիկաները։ Դրան գումարեք նաև կույր, խուլ և համր միջազգայիններին։ Նիկոլի վարչապետությամբ ցանկացած ընտրությունները անցնելու են հենց այսպիսի դեկորացիաների մեջ։ 

Աննա Սարյան․ «Պայքարը բնական է որ ամռանը չի ակտիվանա, Ձեր վերլուծություններով Սեպտեմբերին այն նոր թափ կստանա՞»։ 

Արմեն Աշոտյան․ Թե՛ Նիկոլը, թե՛ Ալիևը ցինիկաբար բարձրաձայնում են, որ հայ ժողովրդի դժոխքը շարունակվելու է, և հանրային դժգոհությունն ու ընդվզումը միայն աճելու են։ Կանխատեսելի է, որ, ցավոք նոր ֆորս-մաժորները, նոր աղաղակող զիջումները այս տեմպերով անխուսափելի են։ 

Ինչ ծավալի հրդեհ բռնկվի  այդ կայծերից, դժվարանում եմ ասել։ Չմոռանանք, որ իրավապահ համակարգի վայրագություններին զուգահեռ իշխանությունը նոր թափով սկսել է բռնություն գործադրել քարոզչական դաշտում՝ զանգվածային բռնության ենթարկելով մարդկանց ուղեղները, հոգիները, սրտերը։ Վարձկան պրոպագանդիստները բերետավոր հրոսակներից անբարոյական են։ Ինչ վերաբերում է տարբեր քաղաքական սեզոններին, ապա ուզում եմ շեշտել, որ ազգային պայքարը ոչ թե Վիվալդիի «Տարվա եղանակներ» է, այլ  Շոստակովիչի «Հերոսական Սիմֆոնիան»։ 

Սերգեյ Խաչատրյան․ «Հայաստանի կողմից Պաղեստինը որպես պետություն ճանաչելը փաստու՞մ է այն, որ գործող իշխանությունները Էրդողանի կամակատարներն են և ինչպե՞ս է հնարավոր դա փոխել հետագայում»։ 

Արմեն Աշոտյան․ Պաղեստինի ճանաչման հետ կապված ողջ պատմությունը Հայաստանի թրքահպատակ դիվանագիտության  սկանդալային օրինակն է։ Այո, Պաղեստինի անկախության ճանաչումը պիտի լիներ քննարկման թեմա, խաղաքարտ, բայց ոչ թե Էրդողանի ձեռքերում, այլ հայկական շահերի։ 

Այդ քայլը պիտի Հայաստանին լուրջ բոնուսներ բերեր արաբական և իսլամական աշխարհներում, ինչպես նաև պրոպաղեստինյան միջազգային հանրային կարծիքում, և ոչ թե դառնար Թուրքիայի համար սեփական ազդեցությունը ի ցույց դնելու առիթ։ Էլ չասեմ, թե ինչքան ցինիկ և անբարո է դիտվել այսօրվա ռեժիմի կողմից Արցախի ժողովրդին պետությունից և ինքնորոշման իրավունքից զրկելը այլոց իրավունքը Թուրքիայի ճնշման տակ ճանաչելու ֆոնին։ Չեմ բացառում, որ այս տեմպերով Նիկոլը Էրդողանի ազդեցության տակ ճանաչի նաև Կոսովոն։ 

Սարգիս Խաչատրյան․ «Լրատվական և քաղաքական դաշտում նորից ակտիվ քննարկվում է Հայաստանի անդամության հարցը ԵՄ-ին։ Առաջարկվում է նույնիսկ հանրաքվե անել։ Ի՞նչ կասեք այս հարցին»։ 

Արմեն Աշոտյան․ Նայելով, թե ովքեր են ստացել եվրոպական ինտեգրման ջահակիրների դերը Հայաստանում, ինձ մոտ անկեղծ ցանկություն է առաջանում պաշտպանել ԵՄ-ն նրանց կեղտոտ ձեռքերից։ Նիկոլն և իր սպասարկուները որևէ աղերս չունեն իրական եվրոպական արժեքների հետ։ Ավելին, այսօրվա Հայաստանը շատ ավելի հեռու է պետականության եվրոպական ստանդարտներից, քան 2017-ին։ «Սերժի Հայաստանը» թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումներով շատ ավելի մոտ էր CEPA-ն թույլ էր տալիս հասնել «եվրոպական երկիր՝ եվրասիական տարածքում» բանաձևին։ 

Այն, ինչ ունենք այսօր՝ CEPA-ի իրագործման տապալում, պետական ինստիտուտների կազմաքանդում, համակարգային կոլլապս, անվտանգության ճգնաժամ, ծաղկող կոռուպցիան, Փաշինյանը փորձում է  քողարկել «Եվրոպա ենք գնում» գայթակղիչ, բայց դատարկ և կործանարար կեղծիքով։ ԵՄ-ում մեզ ոչ մեկ չի սպասում, Եվրոպական խորհրդարան անցած քաղաքական ուժերի ծրագրերը դրա ապացույցն են։ 

ԵՄ չինովնիկները կարող են պարբերաբար հրապարակային ռեֆերենսներ անել՝ Հայաստանից Ռուսաստանին վերջնական դուր մղելու համար։ Նիկոլի համար այս թեման էֆեկտիվ քարոզչական փուչիկ է, նրա սպասարկուների համար՝ օդաստրոլներ տալու առիթ։ 

Մարինե Սերոբյան․ «Հայաստանը և Ադրբեջանը ինչպե՞ս կարող են ապրել խաղաղ, կա՞ նմանատիպ հնարավորություն և հնարավո՞ր է, որ արցախցիները վերադառնան Արցախ»։ 

Արմեն Աշոտյան․ Ձեր հարցից օգտվելով՝ ուզում եմ անդրադառնալ Փաշինյանի արհեստական քարոզչական այն թեզին, որով նա հակադրում էր պայքարելն ու ապրելը։ Իր դավաճանական քաղաքականությունը «գաղափարական» հենքի վրա դնելու համար, նա չի խորշում ամենապարզունակ և աղաղակող կեղծիքներից։

 Ցանկացած կենդանի օրգանիզմ՝ բակտերիայից մինչև փիղ, խատուտիկից մինչև կաղնի, ապրելու համար ստիպված են պայքարել։ Գոյության պայքարը անբաժանելի է նաև ժողովուրդների պատմությունից։ Չկա «ապրել» առանց «պայքարելու», այն էլ՝ մեր տարածաշրջանի նման տարածքում։ 
Մարդկության պատմության մեջ պարզապես «ապրելու» ճանապարհը ընտրած ժողովուրդները անհետանում են, վերանում են, ջնջվում են։ Եթե Նիկոլի նման մեկը ազդի հայ ժողովրդի պատմության վրա նախորդ դարերում, մենք վաղուց վերացած կլինեինք որպես ազգ։ Իհարկե, խորքային պատմագիտական վերլուծությունները նրան չեն հետաքրքրում։ Իր ներքին կարգախոսն է «Ինձնից հետո՝ ջրհեղեղ» մոտեցումը։ 

Այո, պայքարը չի երաշխավորում կյանք, բայց պարզապես «ապրելը» երաշխավորում է մահ։ Ուտի Նիկոլը մահվան քարոզ է անում, կոլեկտիվ զանգվածային մահվան։ 

Ինչ վերաբերում է Արցախ վերադառնալուն։ Եթե հրեաները 2000 տարի անց կարողանան վերադառնալ Ավետյաց երկիր, ինչո՞ւ դա չենք կարող անել մենք և ավելի շուտ։ Մնում է մի փոքր հարց լուծենք․ ազգովի ուզենանք դա անել ամենից շատ․․․ 

Արմեն ԱՇՈՏՅԱՆ 
ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ 
«Նուբարաշեն» ՔԿՀ