ԴԱԻՇ-ի գրոհայինները ռմբակոծել են սիրիական Դեյր-էզ-Զորը
ԴԱԻՇ խմբավորման գրոհայինները ռմբակոծել են Սիրիայի Դեյր-էզ-Զոր քաղաքը: Զոհվել է 3 երեխա, 12 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ ահաբեկիչները քաղաքի երկու թաղամաս գնդակոծել են ականանետներով:
Սիրիայում հրադադարի ռեժիմը պաշտոնապես ուժի մեջ է մտել ուրբաթ գիշերը լույս շաբաթ՝ փետրվարի 27-ին, Դամասկոսի ժամանակով ժամը 0:00-ին: