Այսօրվա Հայաստանում ցանկացած շարժում պետք է լինի քաղաքական, հակառակ դեպքում կա՛մ ի սկզբանե գործողության իմիտացիա է, կա՛մ էլ տունտունիկ է դառնալու. Վրթանեսյան
![Այսօրվա Հայաստանում ցանկացած շարժում պետք է լինի քաղաքական, հակառակ դեպքում կա՛մ ի սկզբանե գործողության իմիտացիա է, կա՛մ էլ տունտունիկ է դառնալու. Վրթանեսյան](/timthumb.php?src=disc/29-06-24/55bda13e99d9aa76a94ccf28fc7239b1.jpg&w=780)
Ես չեմ հասկանում «շարժումը քաղաքական չէ» տիպի պնդումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Այսօրվա Հայաստանում ցանկացած շարժում հենց քաղաքական է ու ՊԵՏՔ է լինի քաղաքական, հակառակ դեպքում կա՛մ ի սկզբանե գործողության իմիտացիա է, կա՛մ էլ տունտունիկ է դառնալու։
Եթե կարծում եք, որ «քաղաքական» բառը մարդկանց վախեցնում է, ապա պետք է նրանց բացատրել, թե այդ բառն ինչ է նշանակում։
Քաղաքական իրավունքերն են հենց այն, ինչը հնարավորություն է տալիս մարդկանց որոշելու սեփական ճակատագիրը։ Քաղաքական իրավունքների իրացումն է, որ «էթնիկ խմբին» դարձնում է ազգ։
Քաղաքական իրավունքներից հրաժարվելը ստրկացում է նշանակում, նշանակում է հրաժարվել սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից, սեփական շահերը պաշտպանելու իրավունքից հրաժարվել։ Եթե ասվում է, թե շարժումն «ազգային-ազատագրական» է, ապա առավել ևս, այն պետք է լինի քաղաքական»,- գրել է Վրթանեսյանը` մեջբերելով Վահագն Մխոյանի խոսքը. «Ընդհանրապես այսօրվա աշխարհում «հայ մնալն ինքնին քաղաքական ընտրություն է»: