Հովհաննես Հարությունյանը «Փյունիկից» վերադարձավ «Սոչի»
![Հովհաննես Հարությունյանը «Փյունիկից» վերադարձավ «Սոչի»](/timthumb.php?src=disc/29-06-24/31d5d2c3958e014aeac51d35f9533d4f.jpg&w=780)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը Երեւանի «Փյունիկից» վերադարձել է ռուսական «Սոչի»։ Նրա վարձակալության ժամկետը ավարտվել է, հաղորդում է «Փյունիկի» ֆեյսբուքյան էջը։
«25-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկում» անցկացրեց 3,5 տարի, անգնահատելի ներդրումն ունեցավ «Փյունիկի» երկու չեմպիոնություններում, բացի դրանից, միասին տպավորիչ ճանապարհ անցանք եվրագավաթներում։
Մեր ակումբում Հարությունյանն առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական»,- նշվում է հաղորդագրությունում:
«Սոչին» այս տարվա հունվարին է գնել Հովհաննես Հարությունյանի տրանսֆերը։