Ում տանն է հյուրընկալվել Բագրատ սրբազանը. «Հրապարակ»
![Ում տանն է հյուրընկալվել Բագրատ սրբազանը. «Հրապարակ»](/timthumb.php?src=disc/29-06-24/642f8b4cf5bed06fce49fea60ae3668f.jpg&w=780)
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, ինչպեսեւ նախապես հայտարարվել էր, մեկնեց Սյունիք` սյունեցիների հետ եռօրյա հանդիպումների: Սրբազանին նախ դիմավորել են Վայքում, ապա՝ աղ ու հացով Սյունիքի դարպասների` Զանգերի մոտ:
Շարասյունը, ոստիկանների ուղեկցությամբ, շարժվել է դեպի Մեղրի: Մարդկանց հետ զրուցելով, շփվելով` Բագրատ սրբազանը շրջել է Մեղրիի բնակավայրերում եւ երեկոյան ուշ ժամի հասել Նռնաձոր համայնք, որտեղ կանգ են առել Ժորա անունով քաղաքացու տանը:
Պարզվում է, նա երկար ժամանակ երազել է սահմանի վրա տուն ունենալ, եւ նրան այդ տունը գնել ու նվիրել է այժմ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը»:
Մանրամասները՝ այստեղ։