«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԵղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում. «Հետք»
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին ՋրականումԱմենափոշոտ ու աղտոտված օդը Կենտրոնում էԻ՞նչ է խոստանում Ավինյանը Աղի լճի տարածքում
Մամուլ

Հայաստանի հարցերով համազեկուցողները տիրապետել են ողջ ինֆորմացիային, բայց այն չեն օգտագործել․ Մամիջանյան

«Հրապարակ»-ը գրում է․

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում նախօրեին 39 «կողմ» ձայնով ընդունվեց «Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման մասին» բանաձեւը՝ Հայաստանի հարցերով համազեկուցողների զեկույցի հիման վրա։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ցնծությամբ շտապել էր ազդարարել այդ մասին Ֆեյսբուքի իր էջում՝ տեղադրելով բանաձեւի՝ իր կարծիքով ամենահետաքրքիր մասերը։ 

Օրինակ, Ռուբինյանը հետաքրքիր է համարել ԵԽԽՎ-ի կողմից «Հայաստանի՝ ժողովրդավարական զարգացման շարունակական հանձնառության» արձանագրումը, այն հատվածը, որտեղ խոսք է գնում Երեւանի ավագանու ընտրությունների մասին ու նշվում, թե դրանք «հանրության կողմից գնահատվել են իբրեւ խախտումներից զերծ»՝ այն դեպքում, երբ ՔՊ-ն փաստացի Երեւանում եւս զավթեց քաղաքապետի աթոռը, ինչպես դա արեց ավելի վաղ այլ համայնքներում, օրինակ, Վանաձորում եւ Ալավերդիում։ Ապա առանձնացրել է քաղաքական «բեւեռացվածության» մասին արձանագրումը՝ այն հատվածը, որտեղ ԵԽԽՎ-ն խոսում է ընդդիմության հավաքների մասին ու «գոհունակությամբ արձանագրում, որ այս իրադարձությունների ժամանակ ոստիկանական ուժերի հետ բախումը չի հանգեցրել զոհերի՝ ի տարբերություն մարտի 1-ի դեպքերի»։

Ռուբինյանի հրապարակած տեքստում նաեւ Արցախից բռնի տեղահանման դրվագն ու Ադրբեջանին ուղղված կոչն է ներառված՝ «ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին ու Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին»։ Բայց բացակայում է իշխանությանն ուղղված անգամ մեղմ քննադատությունը, օրինակ՝ բանաձեւի այն հատվածը, որտեղ մտահոգություն է հայտնվում «խաղաղ անհնազանդության արտահայտման իրավունքի հարգման եւ դրանց իրավապահների արձագանքի» վերաբերյալ։ Ռուբինյանը շրջանցել է նաեւ այդ համատեքստում Ավետիք Չալաբյանի գործին անդրադարձի դրվագն ու արձանագրումը, որ Քրեական օրենսգրքի «նյութական մոտիվացիայի» հոդվածն օգտագործվում է «ընդդիմադիրներին պատժելու համար»։

Սրանք Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության աղետալի վիճակի չնչին արձանագրումներն են, իհարկե, բայց աշխարհաքաղաքական գործիք դարձած հայաստանյան իշխանությունների առաջ կանաչ լույս վառած եվրոպական կառույցը, այդուհանդերձ, թեեւ ոչ այնքան հստակ, բայց ուղերձ հղում է ու նրբորեն ցույց տալիս, որ հասկանում են, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Սա նախազգուշացում է, գուցե ոչ այս պահի համար, ու, հավանաբար, մի օր էլ, ի թիվս այսօր անտեսված բազմաթիվ խնդիրների, այս բոլորը դրվեն Փաշինյանի սեղանին։

Իսկ մինչեւ այդ Ստրասբուրգում գտնվող «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում մի քանի դիտարկում է անում՝ նախ, դրական գնահատելով ղարաբաղյան հակամարտության եւ ադրբեջանական ագրեսիայի հետ կապված համազեկուցողների աշխատանքը` ոչ միայն զեկույցում տեղ գտած գնահատականների, նաեւ մինչ այդ արված հայտարարությունների մասով։
«Ընդ որում, երբ ես խոսում եմ ԼՂ խնդրի վերաբերյալ զեկույցում անդրադարձներից, ես խոսում եմ ոչ թե, այսպես կոչված, խաղաղության գործընթացի վերաբերյալ ձեւակերպումներից, որոնք ընդհանրական են աշխարհի բոլոր դերակատարների կողմից, եւ մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, որ եթե իբրեւ թե հայկական իշխանությունները չեն պաշտպանում Հայաստանի շահերը, ապա ակնկալել դա որեւէ այլ դերակատարից, անիմաստ է։ Խոսքը վերաբերում է զուտ էթնիկ զտումների, Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ գնահատականներին»,- պարզաբանում է Մամիջանյանը՝ կարեւորելով, որ, թեկուզ փոփոխության ու լրացման միջոցով, բանաձեւում տեղ գտավ գերիների ազատ արձակման վերաբերյալ Ադրբեջանին ուղղված կոչը։ 

Բանաձեւի ներքաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խնդիրներին վերաբերող հատվածները ընդդիմադիր պատգամավորն ուղղակի խայտառակություն է որակում՝ շեշտելով, որ այնտեղ որեւէ ակնարկ չկա Հայաստանում տեղի ունեցող հակաժողովրդական երեւույթների ու ոտնահարումների վերաբերյալ, ինչը պարզապես ամոթալի է։

«Ծայրահեղ ցինիկ եմ համարում մարտի 1-ի եւ այս հավաքների միջեւ համեմատությունները։ Ի՞նչ է նշանակում՝ էն ժամանակ զոհեր կային, հիմա չկան, դա լավ է։ Ես չեմ կարող ընկալել նման ձեւակերպումը։ Քաղբանտարկյալների հարցով լռությունն ինձ համար անընկալելի է, որովհետեւ դա ասում ենք ոչ միայն մենք՝ ընդդիմադիրներս, այլեւ ԵԺԿ-ն, որը ներկայացված է այստեղ՝ ԵԽԽՎ-ում, որը հստակ բանաձեւով Արմեն Աշոտյանին ճանաչել է քաղբանտարկյալ եւ հստակորեն ասել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Կենտրոնամետ դեմոկրատների միությունն է ճանաչել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Այդ մոտեցումն ինձ համար անընդունելի եւ անհասկանալի է»,- ասում է Մամիջանյանը։

Պատգամավորը շեշտում է՝ միջազգային կառույցների հեղինակությանն ու նրանց նկատմամբ վստահությանն են հարվածում տարբեր տարիների կամ տարբեր երկրներում նմանատիպ երեւույթների վերաբերյալ նման երկակի ստանդարտներով գնահատականները։ Դատական համակարգի լավագույն ցուցիչը, ըստ Մամիջանյանի, շինծու քրեական գործերի եւ քաղբանտարկյալների քանակն է, ինչը, չգիտես ինչու, համազեկուցողները չեն նկատել՝ այն դեպքում, երբ տիրապետել են ամբողջական ինֆորմացիային։

«Կան որոշ փոքր արձանագրումներ՝ կապված դատական համակարգում վարչական վարույթների, ԲԴԽ-ի գործունեության հետ, բայց դրանք շատ զուսպ են եւ բացարձակ չեն արտացոլում իրականությունը, ընդ որում՝ փաստենք, որ համազեկուցողներն ամբողջ ինֆորմացիան ունեին։ Ես՝ անձամբ, «Պատիվ ունեմ» խմբակցության անունից եմ ուղարկել եւ գիտեմ, որ «Հայաստան» խմբակցության անունից էլ ուղարկվել է համապարփակ եզրակացություն։ Զեկույցի նախնական տարբերակն ուղարկվում է մեզ, եւ դրա շուրջ մենք կարծիքներ ենք ասում, ուղարկվել է համապարփակ առաջարկների փաթեթ՝ հղումներով, աղբյուրներով, փաստերով, որոնք չեն ներառվել։ Նաեւ հունիսի 12-ի դեպքերի հետ կապված՝ երկու խմբակցությունների ղեկավարները նամակներ են գրել բոլոր միջազգային կառույցներին, ուստի ինֆորմացիայի պակաս, վստահաբար, չի եղել»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է պատգամավորրը։