«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԵղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում. «Հետք»
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին ՋրականումԱմենափոշոտ ու աղտոտված օդը Կենտրոնում էԻ՞նչ է խոստանում Ավինյանը Աղի լճի տարածքում
Մամուլ

ՍԴ-ն ձգձգում է քննությունը, որ իշխանությունը շարունակի փայ մտնել եւ գույք խլել

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․

Սահմանադրական դատարանն այդպես էլ քննության առարկա չի դարձնում վիճահարույց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը: Թերեւս պատճառն այն է, որ օրենքն, իշխանությունների ձեռքին նախկին «թալանչիների» դեմ մեծ զենք է, որը կիրառում են թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով, իհարկե` ընտրովի սկզբունքով. միայն նրանց դեմ, ովքեր իրենց հետ չեն։ Հիշեցնենք․ օրենքն ընդունվել է 2020թ. ապրիլի 16-ին եւ ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին: Ընդունման պահից մասնագիտական համայնքն իր մտահոգություններն է հայտնում՝ օրենքի վիճահարույց լինելու վերաբերյալ։ Եվ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը դիմել է ՍԴ՝ Սահմանադրությանն այս օրենքի համապատասխանության հարցը քննության առնելու համար: Դիմել են 2021 թվականի նոյեմբերի 23-ին, բայց մինչ օրս որոշում չկա։

Դիմումի առաջին իսկ օրվանից խոչընդոտներ ստեղծեցին դրա քննության համար, սկզբում դիմումը վարույթ չէին ընդունում, ընդունելուց հետո էլ տեւական ժամանակ այն թողնվեց առանց քննության, 2022թ․ հուլիսի 8-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշում կայացրեց՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին, եւ կասեցրեց վարույթը։ Բարձր դատարանը չորս հարց էր հղել Վենետիկի հանձնաժողովին, որոնց վերաբերյալ ամիսներ անց ստացան պատասխան, ինչից հետո՝ 2023թ․ հուլիսի 7-ին, ՍԴ-ն նախ աշխատակարգային որոշմամբ վերսկսեց վարույթը, ապա նույն օրը՝ մեկ այլ որոշմամբ, կրկին կասեցրեց։ Այս անգամ ՍԴ-ն գտավ, որ անհրաժեշտ է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն` այստեղից էլ պետք է ինչ-որ հարցերի պատասխաններ ստանան, հետո նոր վարույթը վերսկսեն ու որոշում կայացնեն։ 

Հուլիսի 7-ին կլրանա մեկ տարին, ինչ Սահմանադրական դատարանը կասեցրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ վարույթը: Թեեւ դատախազությունից պատասխանները վաղուց ստացվել են՝ դեռեւս անցած տարվա սեպտեմբերին, սակայն ՍԴ-ն չի շտապում որոշում կայացնել եւ վերսկսել վարույթը։
Երեկ մեզ հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը շարունակում է մնալ առկախված, իսկ վարույթը՝ կասեցված, թեեւ կասեցման հիմքը փաստացի վերացված է, որովհետեւ բոլոր հնարավոր կառույցներին պատասխաններն արդեն ստացվել են։ 
Հիշեցնենք, որ ՍԴ-ն Գլխավոր դատախազությունից վիճակագրական տվյալներ էր պահանջել եւ օրենքի մեկնաբանություններ, դիցուք՝ դատախազության համապատասխան ստորաբաժանման գործունեությունը կարգավորվո՞ւմ է աշխատանքային պլանավորմամբ, կամ քանի՞ ուսումնասիրություն է սկսվել առ 2023թ. հուլիսի 7-ը, քանի՞ դեպքում է ուսումնասիրության առարկա դարձել գույքը, որի ծագումը կապված չէ հանցագործության հետ եւ այլն։

Հիշեցնենք նաեւ, որ Վենետիկից ստացված պատասխաններում միանշանակություն չկա՝ օրենքը լա՞վն է, թե՞ վատը։ Մասնավորապես նշել են, որ միջազգային եւ եվրոպական ստանդարտներից բխում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը կարող է որպես արդյունավետ գործիք ծառայել պետական կոռուպցիայի դեմ պայքարում եւ կանխել գույքի ապօրինի ձեռքբերումը: Նշվածը դասվում է հանրային շահին, որով կարող է արդարացվել որոշակի գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածի կիրառումը։ Այնուամենայնիվ, վերոնշյալ գործիքը պետք է կիրառվի ողջամտության սահմաններում եւ ուղեկցվի արդյունավետ ընթացակարգային երաշխիքներով: Եվ նշված են օրենքի որոշ վիճահարույց դրույթներ, որոնք կարելի է փոխել: Այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովը քաղաքական որոշում էր կայացրել` չխանգարել Նիկոլ Փաշինյանին, որ նախկին իշխանություններից գույք խլի, բայց տեղ թողնել, որ հետո ասեն` մենք օրենքի բացերը մատնանշել ենք:

Ի դեպ, այս գործով ՍԴ զեկուցողը Վահե Գրիգորյանն է, ով հավակնում է ՄԻԵԴ դատավորի կարգավիճակին եւ ՀՀ կառավարության սրտի թեկնածուն է։ Թե ՍԴ-ն երբ կսկսի գործի քննությունը, հայտնի չէ․ դատելով օրենքի ոդիսականից՝ իշխանություններն ամեն ինչ անում են, որ քննությունն անժամկետ երկարաձգեն եւ այս հզոր գործիքը քաղաքական նպատակով շարունակեն կիրառել:


Մինչ ՍԴ-ն արհեստական խոչընդոտներով ձգձգում է օրենքի սահմանադրականության հարցի քննարկումը, Հայաստանում արդեն մոտ չորս տարի է՝ հարյուրավոր վարույթներ են հարուցվում ապօրինի ծագման գույքերի վերաբերյալ, նախկիններից շատերը, հոգնելով պետական ռեկետից ու քաշքշուկներից, երբեմն համաձայնում են ստվերային գործարքի գնալ` մուծվել ու ազատվել այդ քննություններից, որոնք ոչ միայն կամայականորեն ու խախտումներով են իրականացվում, այլեւ հակասահմանադրական օրենքի հիման վրա, որը, եթե պատկերավոր ձեւակերպենք, Փաշինյանի ձեռքում «Սաշիկ-2» գործիք է, որով կարելի է փայ մտնել անհնազանդ անձանց ունեցվածքին։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը կայացվել է օրեր առաջ՝ հունիսի 21-ին: Հակակոռուպցիոն դատարանի վճռով բռնագանձվել են Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, 2 հատ KAMAZ մակնիշի ավտոմեքենա, 17 մլն դրամ եւ բաժնեմասեր:րակ օրաթերթ»