«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԵղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում. «Հետք»
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին ՋրականումԱմենափոշոտ ու աղտոտված օդը Կենտրոնում էԻ՞նչ է խոստանում Ավինյանը Աղի լճի տարածքում
Մամուլ

«Ինձ համար և՛ ընկեր էր, և՛ որդի, Վարդանս ուրիշ էր». Վարդան Մկրտչյանն անմահացել է 2015 թ.-ի հունվարի 3-ին թշնամու դիվերսիոն հարձակումը կանխելիս

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքրուց էլ հանգիստ բնավորությամբ երեխա էր: Դպրոցում էլ շատ խելոք է եղել, սիրում էր ընկերների հետ խաղալ: Այդ տարիքից նվիրված է եղել ընկերներին: Դպրոցում սովորելու տարիներին ոչ մի անգամ մանկավարժները չեն դժգոհել իրենից, շատ կշռադատված ու խելացի երեխա էր: Դպրոցին զուգահեռ նաև ութ տարի պարի է հաճախել, պարում էր «Կարոտ» խմբում: Երբ սկսեց պարապել բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար, պարի այլևս չէր հաճախում, քանի որ ուղղակի ֆիզիկապես չէր հասցնում: Չորս առարկա էր պարապում: Շատ խելացի էր, մեծերի հետ՝ մեծ, փոքրերի հետ՝ փոքր: Անգամ իր դասախոսն էր ասում, որ Վարդանն այնքան հասուն տղա է, որ կարողանում ես իր հետ հանգիստ կիսվել, զրուցել, անգամ խորհուրդներ ստանալ: Իր տարիքի համեմատ միշտ հասուն է եղել»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալիդան՝ Վարդանի մայրիկը:

Դպրոցն ավարտելուց հետո Վարդանն ընդունվում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա: Նա ապագա տնտեսագետ էր: Երբ հարցնում եմ՝ դա մանկությա՞ն երազանք էր, մայրիկն արձագանքում է՝ Վարդանն ուզում էր խոհարար դառնալ: «Շատ էր սիրում պատրաստել, դպրոցից գալիս էր, ինչ-որ հետաքրքիր ուտեստ էր պատրաստում: Ասում էր՝ բանակ գնալուց հետո ճաշարանում ընկերներիս համար պետք է համեղ բաներ պատրաստեմ: Տասներորդ դասարանում, սակայն, որոշեց ակադեմիա ընդունվել: Հետաքրքիր է նաև, որ երբ խոհարար դառնալու մասին էր մտածում, ասում էր, որ պարն էլ է շարունակելու, նաև բարձրագույն կրթության մասին էր մտածում այդ ոլորտում, պարը յուրահատուկ տեղ ուներ իր համար: Շատ էր սիրում նաև նկարել, հատկապես խաչեր»: Վարդանը հասցրել է մեկ տարի ուսանող լինել, այնուհետև 2013 թ.-ի հունիսին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության:

«Հունիսի 12-ն իր ծննդյան օրն է: Ընկերները մինչ այդ արդեն գնացել էին բանակ, Վարդանն էլ ասաց՝ պետք է գնամ, իրենց հասնեմ: Դրանից առաջ գնացել, ակադեմիայի ռեկտորի հետ պայմանավորվել էր, ժամանակից շուտ հանձնել քննությունները: Նաև զինկոմիսարիատ էր գնացել, ասել՝ հունիսի 12-ին 18-ամյակս լրանում է, հաջորդ օրվա համար կտաք իմ ծանուցագիրը, որ գնամ, հասնեմ ընկերներիս: Ծանուցագիրը վերցրել էր, եկավ տուն ու ասաց, որ հունիսի 13-ի առավոտյան գնում է»: Ու այդպես ինքնուրույն Վարդանը որոշումներ կայացրեց, քննությունները նախապես հանձնեց, որ րոպե առաջ զորակոչվի ծառայության և հասնի իր ընկերներին: Մայրիկի խոսքով, որդու ծառայության ընթացքը շատ լավ է անցել:

«Մյուս որդիս շատ ճարպիկ էր. երբ Վարդանն արդեն ծառայում էր, ասում էր՝ մա՛մ ջան, եթե կարող եք, ապերին ազատեք ծառայությունից: Զարմանում էի: «Մա՛մ ջան, ծառայության ընթացքում պետք է նաև զիջող լինես, բանակում իր համար դժվար կլինի»: Բայց ինքը երբեք չի տրտնջացել: 2014 թ.-ի դեկտեմբերին, երբ պետք է դիրքեր բարձրանային, ընկերն ասել է՝ մի տեսակ չեմ ուզում, որ դիրքեր բարձրանանք, Վարդանն արձագանքել է՝ «ո՞նց չգնանք, երբ անտառը սկսում է այրվել, թռչունն իր բույնի համար ոտքերը վեր պարզած պայքարում է, որ փրկի, ո՞նց չեք ուզում ձեր հողի համար դիրքեր բարձրանաք»: Մինչև դիրքեր բարձրանալը ինձ մի տետր էր ուղարկել, ամառային հագուստը. «Մա՛մ ջան, հագուստս կլվանաս, իսկ քեզ Նոր տարվա նվեր եմ ուղարկել»: Երբ հարցրեցի, թե ինչ է, արձագանքեց՝ կգա, կտեսնես: Նվերը հասավ ինձ: Բանաստեղծություններ էր գրել, նկարներ նկարել:

«Մա՛մ ջան, ամեն դիրք բարձրանալուց մի բանաստեղծություն եմ գրել: Վերջերս իր բանաստեղծությունների ժողովածուն՝ «Փառահեղ տղան», լույս տեսավ»: Հայրենի Հովտաշենի միջնակարգ դպրոցը կրում է Վարդան Մկրտչյանի անունը, հենց այնտեղ էլ տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը: Վարդանն անմահացել է 2015 թ. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը: «Վարդանն Ասկերանում էր ծառայում, Ակնայի դիրքերն էին պահում: Առաջնագծում ընկերոջ հետ իրարից որոշակի հեռավորության վրա կանգնած են եղել: Մյուս կողմում բոլոը քնած են եղել: Թշնամու հինգ դիվերսիոն խումբ է եղել, որոնցից երկուսն արդեն ներթափանցած են եղել մեր տարածք: Դիրքերում շուն էր պահում, անունը՝ Լեդի: Երբ դիրքերից զանգում էր, ասում էր՝ մա՛մ, ես եմ պահել, մեծացրել: Երբ շունը սկսում է հաչել, Վարդանն ընկերոջն ասում է՝ ուրեմն, մի բան այն չէ, արի առաջանանք: Գլխարկը տալիս է ընկերոջը, խրամատի վերևից հասկանում է, որ թշնամու քանակը գերակշռում է:

Իջնում է, որ դիրքավորվի. «Թիկունքը պահենք, թուրքի առաջ փախնողը չեմ»: Ընկերոջն ասել է՝ քնածներին արթնացրու, ասա, որ շրջափակման մեջ ենք: Վարդանը, բնականաբար, չի իմացել, որ երկու խումբ արդեն «ներսում» է, ու սկսել է ականապատել հաց, զինվոր տեղափոխելու համար օգտագործվող ճանապարհը»: Վարդանը սկսում է իր մարտը, փամփուշտները վերջանում են, վիրավորում է ստանում, բայց հասցնում է երկու նռնակ նետել թշնամու մեքենաների վրա: Մինչև օգնության են հասնում Վարդանին, արդեն ուշ է լինում: Ընտանիքը չի կարողանում մի վերջին անգամ տեսնել որդուն ու, ինչպես հարկն է, հրաժեշտ տալ նրան, համբուրել, գրկել, ավաղ, թշնամին իր «գազանի» բնույթն ի ցույց է դրել այս պարագայում ևս: Ճակատագրի հեգնանք է, թե ինչ, բայց դեպքից մեկ օր առաջ հեռուստաընկերություններից մեկը նկարահանում է կատարում դիրքերում, և տեսանյութում Վարդանը շնորհավորում է բոլորի Նոր տարին:

Վարդանի զոհվելուց հետո ընտանիքը բարդ ճանապարհ է անցել, այդ թվում՝ հոգեբանական ու առողջական: «Ինձ համար և՛ ընկեր էր, և՛ որդի: Ինձ համար նա ուրիշ էր, եթե նեղված լինեի ինչ-որ հարցի շուրջ, կարող էի իր հետ զրուցել, կիսվել, խորհուրդներ կտար: Իր մահվան մեկ տարին լրացել էր, որոշ ժամանակ հետո, երբ ծանրագույն օրեր էինք ապրում, Աստծուն դիմեցի՝ եթե այսպես պետք է ապրեմ, ավելի լավ է չապրեմ: Երազումս Վարդանս եկավ՝ մա՛մ ջան, էլ դեղերդ չխմես, քեզ հետևում եմ: Առավոտյան պատուհանից դեղերը դուրս շպրտեցի: Ու պայքարեցի: Փառք Աստծուն, որդուս խոսքերն ինձ ուժ տվեցին: Սկսեցի աշխատել, փոքր որդիս էլ սկսեց աշխատել, խոհարար է, եղբոր երազանքը կյանքի կոչեց: Հիշում եմ, որ Վարդանս արձակուրդում էր, Երևան էր եկել, տուն եկավ՝ մա՛մ, մարդկանց դեմքին ժպիտ չկա, ինչո՞ւ են մարդիկ տխուր, այնպես պետք է անենք, որ բոլորի դեմքին ժպիտ լինի»: Մայրիկի համար աննկարագրելի ցավ է, որ այսօր չկա նաև այն հողը, որի համար որդին կյանքը չխնայեց: «Աննկարագրելի ցավ է, որ այն հողը, որի վրա որդիդ է զոհվել, հանձնեցին: Ինչպե՞ս կարող էին»:

Հ. Գ. - Վարդան Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է ԼՂ «Երախտագիտության», Արցախի՝ «Արիության համար» և Հայաստանի՝ «Արիություն» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Հովտաշենի գերեզմանատանը:  

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում