Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Կոստանյանն արտոնյալ է․ օգտվելով իր պաշտոնական կապերից՝ սովորական դասալքություն դրսևորեց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ արտաքին գործերի նախարարի երիտտեղակալ Վահան Կոստանյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի հունվարի 27-ին՝ ՀՀ վարչապետի հրամանով։ Կոստանյանի կենսագրությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ նա մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը ոչնչով չի զբաղվել։ Կոստանյանի աշխատանքային կարիերան սկսվում է 2018 թվականից հետո, սակայն ծովում գտնվող նավի պես ճոճվում է ոլորտից ոլորտ։ Օրինակ՝ Վահան Կոստանյանը 6 տարվա ընթացքում 8 պաշտոն է փոխել․ սկզբում ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական, ապա ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ նախագահի օգնական, հետո՝ խորհրդական, ՀՀ ԱԳ նախարարի օգնական, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Վահան Կոստանյանի՝ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ նա անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2018 թվականին ձեռք բերած, 2009 թվականի արտադրության Toyota մակնիշի մեքենա։

Փոխնախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 5 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 80 հազար դրամ։ Փոխնախարար Վահան Կոստանյանի տարեկան եկամուտները կազմել են 14 մլն 813 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլն 515 հազար դրամ։

Հավելենք, որ 2018 թվականի հուլիսի 19-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ Վահան Կոստանյանին ընձեռնվեց 3 տարով ակադեմիական տարկետման իրավունքից օգտվելու հնարավորություն՝ ասպիրանտուրայում ուսանելու համար, որից հետո նա նշանակվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական, և հետո՝ ԱԺ նախագահի խորհրդական։ Բայց, համաձայն կառավարության որոշման, Վահան Կոստանյանը Ազգային ժողովում նույնպես գիտությամբ պետք է զբաղվեր, և եթե սահմանված ժամկետում չպաշտպաներ թեկնածուական ատենախոսությունը, պիտի բանակ գնար:

2021 թվականի ապրիլի 16-ին, սակայն, բանակից ազատման տարկետման ժամկետը լրանալուց 3 ամիս առաջ՝ Վահան Կոստանյանն ընդհանրապես ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից, բայց արդեն հիվանդության պատճառով՝ 54 հոդվածի «Բ» կետով, որից հետո՝ մայիսին, իր դիմումի համաձայն՝ նա ազատվեց նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայից։

Այսինքն՝ Վահան Կոստանյանը արտոնյալ է․ օգտվելով իր պաշտոնական կապերից՝ սովորական դասալքություն դրսևորեց: Մինչդեռ 2018 թվականի հեղափոխական լոզունգներից մեկն էլ այն էր, որ ծանոթով բանակից ազատվելը մերժելի դառնա իսպառ․ բայց Փաշինյանի կառավարությունը նաև այդ հարցում խաբեց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։