Երևանում հեռացրել են բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի գովազդային վահանակը (տեսանյութ)
Երևանի ավագանին 2023 թվականի ապրիլին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում, որոնցով պահանջվում է բոլոր գովազդները համապատասխանեցնել նոր չափորոշիչներին:
Մայրաքաղաքում ապամոնտաժվում են սուպերմարկետների, խանութների, սրճարանների, բանկերի տեղեկատու դաշտով գովազդային մեծ վահանակները:
Գովազդային վահանակների շարքում քաղաքապետարանը հեռացրել է բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի վահանակը։