Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ The Jerusalem Post
![Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ The Jerusalem Post](/timthumb.php?src=disc/28-06-24/ce710a10d3632363445fd0dc9a74f931.jpg&w=780)
Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե ցանկանում է, որ իրեն միջազգային ասպարեզում ճանաչեն որպես բարոյական արժեքների լեգիտիմ պաշտպան, The Jerusalem Post-ի սյունակում գրել է թերթի գլխավոր փոխխմբագիր Թամար Ուրիել-Բեերին:
Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում գլխավոր խնդիրն այն չէ, որ իսրայելական իշխանությունները համաձայնում են զենք վաճառել (իմանալով, թե ինչ ավերածությունների է դա հանգեցնում), այլ այն, որ նրանք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, նշել է նա։