Ըստ ԱՄՆ-ի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել
![Ըստ ԱՄՆ-ի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել](/timthumb.php?src=disc/28-06-24/701f0e1b4dc4e9265b6edb4fe118ac3f.jpg&w=780)
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև գործընկերությունը հրաշալի պատմություն ունի։ Դեսպանը, խոսելով Արցախի օկուպացիայից, նշել է, թե «Ադրբեջանը վերագտավ իր անկախությունը»։
«Մենք Ադրբեջանին և տարածաշրջանին մաղթում ենք խաղաղություն, առաջընթաց և անվտանգություն ապահովող ավելի խորը ապագա գործընկերություն»,- ասել է դեսպանը։