Շախմատիստ Էմին Օհանյանը երկու մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում
![Շախմատիստ Էմին Օհանյանը երկու մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում](/timthumb.php?src=disc/28-06-24/69c7b30a9853cbc4a242e9f2d2bf4b49.jpg&w=780)
Գրոսմայստեր Էմին Օհանյանը Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում երկու մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հունաստանի Հռոդոս կղզում ավարտված առաջնությունում Հայաստանի հավաքականն արժանացել է արծաթե մեդալների:
«Հավաքականի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Էմին Օհանյանը 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ արժանացել է անհատական ոսկե մեդալի»,– ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի պատանեկան հավաքականի առաջատարը յոթ տուրում տարել է չորս հաղթանակ, երեք պարտիա ավարտել ոչ-ոքի և ոչ մի պարտություն չի կրել ՝ 7 միավորից վաստակելով 5,5 միավոր: