Հուլիսի 1-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
![Հուլիսի 1-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը](/timthumb.php?src=disc/28-06-24/704fe750ce43cec26f6bf58d9b1bf8b5.jpg&w=780)
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Արարատի մարզ՝
10:00-13:00 Ավշար, Ոսկետափ և Լուսաշող գյուղեր մասնակի,
10:30-12:30 Մխչյան գյուղ մասնակի,
Կոտայքի մարզ`
11։00-16։00 Աբովյան քաղաք՝ 2-րդ միկրոշրջան մասնակի և 5, 6, 7, 8 միկրոշրջաններ, Աբովյան քաղաք՝ Լողավազան, «Դայմոնդ», «Լումա», «Նորարար» ՍՊԸ-ներ, Պիոներ պալատ, Մշակույթի պալատ և հարակից տարածքներ, Գողթ, Գեղարդ և Գառնի գյուղեր մասնակի:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: