Ռուսական մարդասիրական առաքելությունը 7տ հումանիտար օգնություն է տարել Լոռի (լուսանկարներ)
![Ռուսական մարդասիրական առաքելությունը 7տ հումանիտար օգնություն է տարել Լոռի (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/28-06-24/d97160acba0a87758d05881bc7c17ece.jpg&w=780)
Ռուսական մարդասիրական առաքելությունը մոտ 7 տոննա ծավալով օգնություն է հասցրել ՀՀ Լոռու մարզ, որը տուժել է ջրհեղեղից:
Բեռը բաշխել են Ախթալա քաղաքում և Քարկոփ գյուղում, որոնք առավել շատ են տուժել հեղեղումներից։
Մարդասիրական օգնության մեջ եղել է Ախթալայի առողջության կենտրոնի համար նախատեսված էլեկտրական գեներատոր։ Նշվում է, որ Ախթալայի ԲԿ–ն սպասարկում է մոտակա 5 բնակավայրը՝ մինչև 60 կմ շառավղով:
Վատ եղանակի և այլ գործոնների պատճառով հաստատությունում հաճախակի են լինում էլեկտրաէներգիայի անջատումներ, ինչը խոչընդոտում է հաստատության կանոնավոր աշխատանքին և բժշկական դեղորայքի և պատվաստանյութերի պահպանմանը։
Օգնության մեջ եղել է նաև 500 մարդասիրական հավաքածու` սննդով և անձնական հիգիենայի պարագաներով (յուրաքանչյուր հավաքածու նախատեսված է 4 հոգուց բաղկացած ընտանիքի համար)։
Օգնության մի մասը տրվել է նախապես կազմակերպված կետերում, որտեղ հավաքվել են քաղաքացիները, իսկ մյուս մասը տուն է առաքվել տարեցների և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար:
«Ռուսական հումանիտար առաքելություն» ՀԿ-ի փորձագետ Վիկտորյա Բիլոուսովան նշել է, որ ամենատուժած շրջաններից մեկում՝ Քարկոփում արված նկարը չէր կարող չհուզել:
Նա նշել է, որ քանդված ճանապարհի պատճառով այդքան էլ հեշտ չէր բեռը հասցնել նշանակման վայր։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
![](disc/28-06-24/d11e2a30e9c9c2ec2cbcbfa12b76287f.jpg)
![](disc/28-06-24/000321f4f4d04207466b75d99b5b1362.jpg)
![](disc/28-06-24/d7d903f0d86091e31e43d37195c53f93.jpg)
![](disc/28-06-24/22f3822abdb660a6cbc8155b7e7e6a70.jpg)
![](disc/28-06-24/6a2872bfc0608bbbadb0c68d39eea3dc.jpg)
![](disc/28-06-24/ff2cb0217ce26bbf992892a039ba8122.jpg)
![](disc/28-06-24/6f526837fd627cbbb75f48aff96dd61c.jpg)
![](disc/28-06-24/453dcd789cb1b6c2cdca08c51c209797.jpg)