Հաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվելՎաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավորՀաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարարՈւնեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը. Սրբուհի ԳալյանԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ ՄանուկյանԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ցանկը Ուկրաինական հարվածի հետևանքով հնարավոր է զոհվել է գեներալ-լեյտենանտ Սերգեյ Միլչակովը. ռուսական աղբյուրներՀորդորում եմ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործել միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուրը․ Ավանեսյան«Պետք չէ հուզվել Հաջիևի հայտարարություններից». ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը մտահոգությունը շփոթում են հուզմունքի հետ
Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա
Եմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի ավիաբազային Բաքվի պահանջները դառնում են Երևանի որոշումները․ Մեսրոպ ՄանուկյանԱրփինե Սարգսյանը երկօրյա այցով Վրաստանում էՈստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԴիմում եմ ադրբեջանցիներին. Ամեն ինչ փոփոխվելու է ու ոչինչ հավերժ չէ, իսկ փոփոխությունների համար երբեմն վճարում են շատ ծանր գին. վճարում են անմեղները. Հայկ ԴեմոյանԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ինԱշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. ՄԻՊ պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների ընթացքը
Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կազմակերպած դիվանագիտական շոու-այցը բռնազավթված Արցախ
Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրըՊարտադի՞ր է Հայաստանի վրա սանձազերծված պատերազմի օրերին ֆիստիվալներ անեք, էլ ուրիշ օր չկա՞. Վարդանյան (տեսանյութ)Բյուրեղավանում վթարային ջրանջատում կլինիԻնչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սոչիին. կան վիրավորներՄեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. ՍուրենյանԷսի շատ դաժшն հետևանք կունենա, չի կարելի, մենք մարդ ենք՝ ստեղ նստած․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Գանձասարը հայկական է և չպետք է թույլ տալ՝ այս փաստերը խեղաթյուրվեն․ պահանջում եմ ՀՀ-ից որևէ արձագանք հնչի․ Աննա Գրիգորյան
Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱգրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե ՀովհաննիսյանՌուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը դիմավորում է Բաքվի բանտում
Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ
Եվրոպայի Մ18 տարեկանների անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 4 թենիսիստներՄինչև ժամը 17:00-ը որոշ հասցեներում լույս չի լինիTour of Armenia-ն անվտանգ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԴիլիջանի դպրոցի 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածքԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցներիՊարոն Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի օբյեկտների վրա հարձակումները. ԹրամփՋերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր և կորցրեց տարածքներ. Հակոբ Բադալյան
Քաղաքականություն

Վաղուց ժամանակն է պատժամիջոցներ կիրառել ​​Ալիևի ռեժիմի դեմ. ԵԽ պատգամավորների համատեղ հայտարարությունը` հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ

Եվրոպական խորհրդարանի բոլոր խմբակցություններից մի խումբ պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ի պատասխան հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ Ադրբեջանի եւ Ռուսաստանի քննադատություններին, բացասական արձագանքին ու սպառնալիքներին։ Պատգամավորներն իրենց հայտարարությամբ շեշտադրել են, որ մարտունակ եւ ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եվրոպական խորհրդարանի պատգամավորները նշել են, որ «Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռեժիմների կողմից Հայաստանի հասցեին հնչեցված մեղադրանքները, թե վերջինը Հարավային Կովկասում հակամարտություն է հրահրում, եւս մեկ անգամ փաստում է, որ երկու երկրների միջեւ առկա է դավադրություն, որը դեռ 2023թվականի սեպտեմբերին հանգեցրել էր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 140 հազար հայերի էթնիկ զտմանը»։ 

Եվրախորհրդարանականները զարմանք են հայտնել, որ ավտորիտար և ագրեսոր երկրները, ինչպիսիք են՝ Ադրբեջանը և Ռուսաստանը, դատապարտում են ԵՄ անդամ երկիր Ֆրանսիային՝ ձգտելով օգտագործել առկա տարաձայնությունները, հակասությունները երկրների ներսում կամ երկրների միջև՝ որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք:

«Սա ոչ մի կերպ չի կարող ընդունելի լինել Եվրամիության կողմից, և վաղուց ժամանակն է պատժամիջոցներ կիրառել բռնապետական Ալիևի ռեժիմի դեմ՝ տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող նրա ապակառուցողական գործողությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար: Մենք խստորեն դատապարտում ենք Բաքվի և Մոսկվայի պաշտոնական հայտարարությունները և կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին և ԱԳԵԾ-ին անհապաղ արձագանքել այս իրավիճակին»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։ 

Համատեղ հայտարարությունը ստորագրել են Սլովակիայից Միրիամ Լեքսմանը, Ֆրանսիայից Ֆրանսուա-Գզավիե Բեյլամին, Նատալի Լուազոն, Ռաֆայել Գլյուկսմանը, Մարկետա Գրեգորովան, Քրիստոֆ Գոմարը, Սելին Իմարը, Լորան Կաստիյոն, Կիպրոսից Լուկաս Ֆուրլասը եւ Կոստաս Մավրիդեսը, Նիդեռլանդներից Բերտ-Յան Ռաուսենը, Լիտվայից Անդրիուս Կուբիլիուսը եւ Ռասա Յուկնեվիչիենեն եւ Շվեդիայից Չառլի Վեյմերսը։