ԶԼՄ-ների սպարտակիադայում newspress.am-ը զբաղեցրեց առաջին հորիզոնականը. (ֆոտո)
ՀԱՕԿ-ը և «Առավոտ» օրաթերթը կազմակերպել են սպարտակիադա ԶԼՄ-ների միջեւ: Սպարտակիադայի ծրագրում ընդգրկված է չորս մարզաձեւ:
Սպարտակիադան մեկնարկեց այսօր «Արենա» համալիրում՝ բոուլինգ մարզաձեւով: Մասնակցության հայտ էին ներկայացրել 20-ից ավելի լրատվամիջոցների շուրջ 40 աշխատակիցներ: Ավանդական սպարտակիադային մասնակցում էր նաև newspress.am-ի օպերատոր Սևակ Գրիգորյանը, ով տղամարդկանց մրցաշարում այսօր զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Աշոտ Հակոբյանը, ով ներկայացնում է «Առավոտ» օրաթերթը և aravot.am կայքը: Երրորդ հորիզնական էլ զբաղեցրեց Մհեր Ղալեչյանը՝ «Չորրորդ իշխանություն» օրաթերթ:
Կանանց մրցաշարում առաջին հորիզնականը զբաղեցրեց Երկիր Մեդիա հեռուստաալիքից Մարինե Կարապետյանը, երկրոդ հորիզոնականում Անուշ Աղաբաբյանն է armbowling կայքից, երրորրդ հորիոզնականում էլ Անահիտ Գրիգորյանն է «Առավոտ» օրաթերթից: