Լոռի բեռդում բացվել են 12-13-րդ դդ. շերտեր, ի հայտ են եկել հետաքրքիր գտածոներ
![Լոռի բեռդում բացվել են 12-13-րդ դդ. շերտեր, ի հայտ են եկել հետաքրքիր գտածոներ](/timthumb.php?src=disc/27-06-24/d9c43bbf6c8fbdbd942767ee14cdc499.jpg&w=780)
Շարունակվում են Լոռի բերդ քաղաքատեղիի մեծ բաղնիքի ջրամատակարարման համակարգի պեղումները (Հնագետ` Ա. Նալբանդյան)։
Բացվել են 12-13-րդ դդ. շերտեր, ի հայտ են եկել հետաքրքիր գտածոներ, այդ թվում` ուլունքներ, խեցեղեն, քարե և ոսկրե առարկաներ։ Ուշագրավ է առվակոսերից մեկի մեջ հայտնաբերված ծխամորճի բեկորը՝ զարդագոտիով։
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Լոռի բերդի տարածքում իրականացված պեղումներով ի հայտ են եկել տարատեսակ ծխամորճեր, որոնց ուսումնասիրությունը շարունակվում է։