Երևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս է բացվելու Կապույտ մզկիթում
![Երևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս է բացվելու Կապույտ մզկիթում](/timthumb.php?src=disc/27-06-24/d7bffed4f4e2e576798c256d3a0d51bc.jpg&w=780)
Այսօր Իրանում նախագահական ընտրություններից առաջ լռության օր էր, իսկ վաղը Թեհրանի ժամանակով առավոտյան 8:00-ից ողջ երկրով մեկ բացվելու են ընտրատեղամասերը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը մանրամասներ է հայտնում․
«Ընտրությունները խիստ մրցակցային են և կարող են լինել անակնկալներով լի։ Չի բացառվում երկրորդ փուլի հնարավորությունը։
Նաև պանթյուրքական շրջանակների կողմից առաջ մղվող Մասուդ Փեզեշքիանի սկզբնապես աննշան գործոնը պահպանողական-հայրենասիրական շրջանակներում միասնական թեկնածուի բացակայության պայմաններում զգալիորեն ուռճացել է, և երկորդ փուլի պարագայում կարող է մարտահրավերներ ի հայտ բերել Իրանի ներքին զարգացումների առումով։
Երևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս է բացվելու Կապույտ մզկիթում»,- նշել է իրանագետը։