Փաշինյանը «ՔՊ» մարմինների ընտրությունների կարգն է քննարկում
![Փաշինյանը «ՔՊ» մարմինների ընտրությունների կարգն է քննարկում](/timthumb.php?src=disc/27-06-24/feb0ffd55090ad4f990bcfe1e098d6fb.jpg&w=780)
Հունիսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Քննարկվել են Կուսակցության մարմինների ընտրությունների կարգի հետ կապված հարցեր։
Վարչության նախագահի տեղակալ Գևորգ Պապոյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։