«Հայաստանի ապագան Եվրոպայում է»․ Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահը՝ քպ-ականներին
![«Հայաստանի ապագան Եվրոպայում է»․ Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահը՝ քպ-ականներին](/timthumb.php?src=disc/27-06-24/17a23f2986b990b4843a78231d38b1c9.jpg&w=780)
Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող հայ խորհրդարանականները հունիսի 27-ին հանդիպել են Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին եւ հանձնաժողովի անդամներին: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
«Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, եւ Հայաստանի ապագան Եվրոպայում է»,- ասել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահը:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները:
Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացումը պետք է մեծացնի ՀՀ դիմադրողականությունը եւ անվտանգությունը:
Զրուցակիցները խոսել են ՀՀ-ԵՄ տնտեսական եւ էներգետիկ համագործակցության խորացման ու առաջիկա ծրագրերի մասին: