Երբեք այս օրը նշել չեք սիրել. Արմեն Աշոտյանը Նուբարաշենից շնորհավորել է Սերժ Սարգսյանի ծննդյան օրը Եվրո-2024. Շվեյցարիան սենսացիոն հաղթանակ տարավ Իտալիայի նկատմամբ և դուրս եկավ 1/4 Սուրեն Պապիկյանը՝ քավոր․ մեծ խնջույք Գյումրիում Թուրքիայի երեք նահանգում կրկին անտառային հրդեհներ են մոլեգնել Կրասնոդարը հաղթեց Մախաչկալայի Դինամոյին. Սպերցյանը և Հարությունյանը մասնակցեցին խաղին «Գարդման-Շիրվան-Նախիջևան» միությունը ՄԱԿ-ում անդրադարձել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը Վարձկան պրոպագանդիստները բերետավոր հրոսակներից անբարոյական են. Արմեն Աշոտյան Սահակ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ԵԱ բրոնզե մեդալակիր Դժվար է դիտել, երբ ստում են ամերիկյան հանրությանը․ ամերիկացիները գնահատել են Բայդեն-Թրամփ դեբատը Երևանում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է. ավտոմեքենա է վնասվել Ըմբշամարտիկ Գագիկ Ղազարյանը` Եվրոպայի չեմպիոն Ավանեսյանը հրաման է ստորագրել «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» պատվաստանյութի վերաբերյալ Միրզոյանը տարածաշրջանում ներկայիս իրավիճակի շուրջ զրույց է ունեցել Կոսովոյի փոխվարչապետի հետ Ամեն ինչ նոր է սկսվում. մինչև հայն ու Հայաստանը չհաղթեն, խրամատ լքող չկա՛․ Աբրահամ Գասպարյան Ուժերի համաչափությունն այնպիսին էր՝ հանգիստ կարող էին ընդամենը հրելով մարդկանց տարածքից հանել Բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Վրաստանին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վերջապես կբացի ԵԱՏՄ ընդհանուր շուկան հայ ոսկերիչների համար Վեհափառը Աստծու օգնականությունն ու զորակցությունն է հայցել բուժաշխատողներին իրենց առաքելության մեջ Ի՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության․ Արմեն Աշոտյան Կրասնոդարի և Լոկոմոտիվի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է Ուրարտու Համիդյան ջարդերի վկայություններ․ Ցեղասպանության ինստիտուտը նոր արխիվային փաստաթղթեր է ստացել ԵՄ-ում մեզ ոչ մեկը չի սպասում․ Նիկոլի համար այս թեման էֆեկտիվ քարոզչական փուչիկ է․ Արմեն Աշոտյան Մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. մոտոցիկլավարն ու ուղևորը մի քանի մետր շպրտվել են Սրբազանը հանդիպում է Կապանի և Քաջարանի բնակիչների հետ․ ՈՒՂԻՂՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքից զրկած ռեժիմն այլոց իրավունքն է ճանաչում Թուրքիայի ճնշման տակ․ Աշոտյան Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կզբաղեցնի կին պաշտոնյա Հետևյալ հասցեներում լույս չի լինիԿրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն» Մասիս քաղաքում փրկարարները քնեցնելու միջոցով վնասազերծել են քաղաքացուն կծած շանը
Միրզոյանը Բոռելի հետ հանդիպմանը մտքեր է փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ (տեսանյութ, լուսանկարներ)
Նպատակը մեկն է՝ լաբորատորիաները չպահել դատարկ՝ առանց երեխաների, առանց նախագծերի. Ժաննա ԱնդրեասյանԻնչ եղանակ է սպասվում հունիսի վերջին օրերին և հուլիսի սկզբինԵրիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերովՄեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքներըԿապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը միակն է, ով ցանկացել է հանդիպել Բագրատ Uրբազանին․ Գագիկ ՀամբարյանՄասիս քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «Jeep»-ը. վերջինը կողաշրջվել է
Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը
Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ ՉարենցըՊետպատվերով պետությունից ու քաղաքացուց գումար են գանձել. ՊՎԾ բացահայտումները
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարար Կուլեբայի հետ
Որոտան գյուղում վերականգնվել է խմելու ջրի մատակարարումըԱյսօրվա Հայաստանում ցանկացած շարժում պետք է լինի քաղաքական, հակառակ դեպքում կա՛մ ի սկզբանե գործողության իմիտացիա է, կա՛մ էլ տունտունիկ է դառնալու. ՎրթանեսյանՀովհաննես Հարությունյանը «Փյունիկից» վերադարձավ «Սոչի»Ուրախալի լուր. Հայկական մուֆլոնները Զանգեզուրի լեռներումՍյունիքում դեռևս բազմաթիվ անելիքներ ունենք. Գառնիկ ԴանիելյանՀայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր
Ժամանակները մեզ են բերել հայրենիքի այս իրականության մեջ`պատասխանատվություն ստանձնելու և մեր հերոսներին հայրենիք ու պատիվ վերադարձնելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Մեր երկրին պետք են ուժեղ ու նպատակասլաց երիտասարդներ. մենք հաղթանակների կարիք հիմա շատ ունենք․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Ում տանն է հյուրընկալվել Բագրատ սրբազանը. «Հրապարակ»
Քաղաքականություն

Բաքուն այդպես էլ չի հասկանում, որ տարածքի պատմությունն ու պետության պատմությունը նույնական չեն

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել․

Ադրբեջանը շարունակում է իր ներկայիս տարածքի ֆիզիկական և պատմամշակութային յուրացման և այդ յուրացումների հանրայնացման տխրահռչակ քաղաքականությունը։ Ադրբեջանի իշխանություններն այդպես էլ չեն հասկանում, որ տարածքի պատմությունն ու պետության պատմությունը նույնական չեն, և ընդամենը 106 տարի առաջ ստեղծված պետության վրա չի կարելի կարկատել հազարամյակի պատմություն՝ յուրացնելով տվյալ տարածքում նախկինում այլ ժողովուրդների կողմից ստեղծված արժեքները։ Մենք բազմիցս անդրադարձել ենք Ադրբեջանի պատմամշակութային գրպանահատության սովորությանը, սակայն այդ քաղաքականությունը չի սահմանափակվում երկրի ներսում ազգայնականություն արմատավորելու գործընթացով, այլ դուրս է գալիս երկրի սահմաններից՝ ձևավորելով արտաքին աշխարհին և միջազգային հանրությանը մոլորեցնելու մի հավաքական վարքագիծ։
 
Ասվածի վառ օրինակն է միջնադարյան պարսիկ բանաստեղծների «ադրբեջանականացումը» և մեկ հազարամյակ անց «էթնիկությունը փոխած» բանաստեղծներին այլ երկրներում որպես «ադրբեջանցի» հրամցնելը։ Վերջերս Իտալական «Alidicarta.it» գրական պորտալը հրապարակել է 11-12-րդ դդ․ պարսիկ բանաստեղծուհի Մահսատի Գյանջավիի բանաստեղծությունները՝ Ադրբեջանի պետական ​​թարգմանչական կենտրոնի «Ադրբեջանական գրականությունը վիրտուալ աշխարհում» նախագծի շրջանակներում՝ Գյանջավիին ներկայացնելով որպես «ադրբեջանցի»: Մինչդեռ ամբողջ աշխարհն աներկբայորեն ընդունում է նրան որպես պարսիկ բանաստեղծուհի, ով ստեղծագործել է պարսկերենով։ Մահսատիի ծննդյան վայրի շուրջ ևս տարակարծություններ կան։ Հետևապես անգամ Գանձակում ծնված լինելու հանգամանքը որևէ հիմք չի տալիս ժամանակակից Ադրբեջանին՝ իր հետ այլ առնչություն չունեցող գրողին վերագրել «ադրբեջանական» ծագում։ Հարկ է նշել, որ մի շարք հեղինակավոր հանրագիտարաններ, հետազոտողներ բնավ չեն կիսում Ադրբեջանի մոտեցումները։
 
Սա ևս մեկ փաստ է, որն ապացուցում է, թե որքան հեռուն կարող են գնալ ադրբեջանական յուրացման քաղաքականությունը, և թե ինչպես են քաղաքական առաջնահերությունները արտացոլվում նաև մշակույթի և հասարակական կյանքի մյուս ոլորտների վրա։ Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունից հետո բնական է, որ Իտալական հասարակությունը կհամաձայնի նաև պատմական խեղաթյուրոմներին։
 
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Ադրբեջանի նման վարքագիծը։ Մենք կոչ ենք անում Իտալիայում մշակութային քաղաքականության համար պատասխանատուներին և հանրությանը լրջագույնս հետաքրքրվել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային պատմության և մշակույթի գողության բազմամյա փորձով, ծանոթանալ պատմական Նախիջևանում, Գարդմանում, Շիրվանում և Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության խեղման և յուրացման հանգամանքներին, Իրանի և տարածաշրջանի մնացած պետությունների և ժողովուրդների ստեղծած արժեքների հանդեպ հավակնություններին և զերծ մնալ ադրբեջանական կեղծարարությանը մասնակից դառնալու անպատվաբեր գործից, ըստ արժանվույն գնահատել և արժևորել աշխարհի ժողովուրդների ներդրումները համաշխարհային քաղաքակրթության և համամարդկային արժեքների ձևավորման և զարգացման գործում։