Բախվել են «Hyundai»-ն ու «Triumph Rocket III» մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
![Բախվել են «Hyundai»-ն ու «Triumph Rocket III» մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց](/timthumb.php?src=disc/27-06-24/ef333c060e9d8381a54f580fba2e95e7.jpg&w=780)
Այսօր ՝ հունիսի 27-ին մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Triumph Rocket III» մոտոցիկլետը ու «Hyundai» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահան Կարապետյանի և դասակի հրամանատար Հակոբ Սեկոյանի գլխավորությամբ: