Գործարկվելու է նոր արագաչափ
![Գործարկվելու է նոր արագաչափ](/timthumb.php?src=disc/27-06-24/02f0b970cfecb820ffd459296fc47c1d.jpg&w=780)
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այլ վայրից տեղափոխվել և Մ-15 «Բալահովիտ-Մասիս (Երևանի շրջանց)» միջպետական նշանակության ճանապարհի 3-րդ կմ հատվածում («Ծիրանի» ռեստորանային համալիրի հարակից ճանապարհահատված) տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է։
Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է հուլիսի 1-ից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: