Հայաստանի Սահմանադրությունը շարունակում է գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը մնալ. Բայրամով
![Հայաստանի Սահմանադրությունը շարունակում է գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը մնալ. Բայրամով](/timthumb.php?src=disc/27-06-24/d7059b270b7d1078bf29bd8e01f04cdd.jpg&w=780)
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, այդ մասին այսօր Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն նվազել է»,- հավելել է նա։
Բայրամովը նշել է, որ «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները դեռևս մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ: Սա մեզ թվում է գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը»։