Կեղտը «դայաղ են անում» ժողովրդին ու ասում են ՝ «կերեք, շոկոլադ է»․ Շարմազանով
![Կեղտը «դայաղ են անում» ժողովրդին ու ասում են ՝ «կերեք, շոկոլադ է»․ Շարմազանով](/timthumb.php?src=disc/27-06-24/7ea01d385c131386ba7127bd50cb851b.jpg&w=780)
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սրանք լրիվ ցիրկ են։
Նիկոլի ԱԳՆ-ն ոչ ավել,ոչ պակաս հայտարարում է. «Հայաստանը պատրաստ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացել Թուրքիայի հետ համատեղ սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»։
Հարց։ Իսկ ո՞վ է փակել հայ-թուրքական սահմանը։
Պատասխան: Հայ-թուրքական սահմանը 1993-ին փակել է Թուրքիան։
Տրամաբանությունը հուշում է,որ ո՞վ փակել է, նա էլ պետք է բացի միջպետական սահմանը։
Իսկ ի՞նչ է ասում Թուրքիան այս կապակցությամբ։
Թուրքիան խորհուրդ է տալիս ՀՀ իշխանություններին լսել Ադրբեջանին ու կատարել նրա պայմանները։
Միայն Ադրբեջանի պայմանները բավարարելուց հետո Թուրքիան կհաստատի ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ։
Այդ հարաբերությունները կլինեն ոչ թե դիվանագիտական հավասար հարաբերություններ,այլ՝ տեր ու ծառայի հարաբերություններ։
Սա է նիկոլիստների բերած «խաղաղությունը»։
Բավարարելով թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները՝ կնքել «խաղաղություն»։
Եթե դա խաղաղություն է,ուրեմն Ադրբեջանն էլ ժողովրդավարության օրրան է։
Ի՞նչ ասեմ էլ սրանց…
Կեղտը «դայաղ են անում» ժողովրդին ու ասում են ՝«կերեք շոկոլադ է»։