Իգուաինը պահանջում է իր տրանսֆերային արժեքը նվազեցնել
Իտալական «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը մտադիր չէ երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, եթե իր տրանսֆերային արժեքը չնվազեցվի, տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը:
Այդ մասին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը հայտնել է իտալական ակումբի ղեկավարությանը: Նեապոլցիների հետ 28-ամյա հարձակվող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին, իսկ նրա հրաժարագինը կազմում է 94.5 մլն եվրո: