PKK-ի զինյալները Թուրքիայում պայթեցրել են «Քիրքուք-Յումուրթալըք» նավթամուղը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները նավթամուղ են պայթեցրել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք նահանգի Իդիլ շրջանում։
Մինչ այդ PKK-ի զինյալներն Իդիլի շրջանում աչքի էին ընկել բարիկադներ կառուցելով, փոսեր փորելով, ռմբային ծուղակներ պատրաստելով։ Այժմ նրանք պայթեցրել են «Քիրքուք-Յումուրթալըք» նավթամուղը, բայց արդեն Թուրքիայի տարածքում։