«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել
![«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել](/timthumb.php?src=disc/27-06-24/392a14cdcdc6ed376e479821958d44c3.jpg&w=780)
՝ Հայաստանի նկարիչների միությունը հայտնում է, որ պլեներ-փառատոնը կյանքի են կոչել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի նկարիչների միությունը և Վրաստանի նկարիչների լիգան։
Երևանից, Թբիլիսիից և Ջավախքից փառատոնին մասնակցող հայ և վրացի արվեստագետները շրջել են Ջավախքի նշանավոր պատմամշակութային և գեղատեսիլ վայրերում (Աբուլ լեռ, Խերթվիզ բերդ, Փարվանա լիճ և այլն) ու կտավին հանձնել իրենց տպավորությունները:
Փառատոնի արդյունքում ստեղծվել է ավելի քան քառասուն կտավ: Կտավներն առաջիկայում կներկայացվեն ցուցահանդեսով: