Պուտինը կտրուկ նախազգուշացում է արել Արևմուտքին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կտրուկ նախազգուշացում է արել Արևմուտքին՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ:
Այս մասին գրում է Responsible Statecraft-ը։
Հոդվածում նշվում է, որ քանի որ ՆԱՏՕ-ի ղեկավարները գիտակցում են, որ միայն Ուկրաինա դրամական միջոցների փոխանցումները բավարար չեն ռազմի դաշտում ավելի ու ավելի հուսահատ իրավիճակը փոխելու համար, վերջին շաբաթներին նրանք սրման այլ, ավելի վտանգավոր ուղիներ են գտնում:
«Ռուսաստանը պատասխանել է այդ սրացումներին մի շարք հստակ նախազգուշացումներով ավելի լայնածավալ պատերազմի անխուսափելիության մասին և սադրիչ վարժանքներով՝ մարտավարական միջուկային զենքերով Ուկրաինային սահմանակից իր տարածքում՝ Բելառուսի մասնակցությամբ»,- ասվում է հրապարակման մեջ։