Պուտինի համար հատուկ տրիբունալ կստեղծվի
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հավանություն է տվել Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուսական ռազմական հրամանատարության հատուկ տրիբունալ ստեղծելու մասին բանաձևին։
«Ստրասբուրգում համատեղ քննարկումից հետո ընդունված երեք բանաձևերում ԵԽԽՎ-ն նախանշել է Վլադիմիր Պուտինին և նրա գեներալներին Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու և ուկրաինական մշակութային ինքնությունը ջնջելու նրա փորձերին հակազդելու ծրագրերը», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Հատուկ տրիբունալը կստեղծվի Եվրոպայի խորհրդի և Ուկրաինայի միջև համաձայնագրի հիման վրա։