Ուկրաինան ԵՄ-ից կստանա նոր երաշխիքներ
![Ուկրաինան ԵՄ-ից կստանա նոր երաշխիքներ](/timthumb.php?src=disc/27-06-24/2f09ad4cda545a9833639a2b3dc5732b.jpg&w=780)
Ուկրաինան Եվրամիության հետ անվտանգության հարցերի շուրջ ընդհանուր առմամբ 17 երկկողմ համաձայնագիր է կնքել։
Այս մասին հայտնում է Euractiv կայքը՝ ուկրաինացի պաշտոնյաներին հղումով։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ առաջիկա ամիսներին Կիևը նմանատիպ ևս մի քանի համաձայնագրեր կստորագրի որոշ արևմտյան երկրների հետ։
Ավելի վաղ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան Բրյուսելում լրագրողներին ասել էր, որ Եվրամիությունը և Ուկրաինան Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում Կիևի անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կստորագրեն։