Մոտ 10 հազար օտարերկրացի մասնակցել է ռուս-ուկրաինական պատերազմին
Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտնել է, որ այս տարվա չորս ամսում Մոսկվա է ժամանել ավելի քան 1,2 միլիոն միգրանտ։
Այս մասին գրում է BBC-ն:
Նրա խոսքով, մոտ 10 հազար միգրանտներ, ովքեր ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն, իրենց կամքով և ցանկությամբ մասնակցել են հատուկ ռազմակա գործողությանը:
Նշենք, որ ավելի վաղ BBC-ն գրել էր, որ մի քանի տասնյակի հասնող օտարերկրացի զինվորականներ զինվորագրվել են և ուղևորվել ռուս-ուկրաինական պատերազմի ռազմաճակատ: