Որքա՞ն բարոյական է․ Աննա Հակոբյանը կույր երեխային տանում է ծով՝ այն տեսնելու և շատրվանը ծովից զանազանելու համար
Քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանը անդրադարձել է Աննա Հակոբյանի կողմից ներկայացված հերթական շոուին։ Այս անգամ նա փիառվելու համար, բառիս ամենաուղիղ իմաստով, օգտագործել է սահմանափակ կարողություններով երեխայի ու շահարկել նրա անունը։
Այս մասին քաղաքագետը մասնավորապես գրել է․
«Հայաստանը զավթած առաջին տերն ու տիկինը երեկ, բառի ամենակոպիտ իմաստով, չարաշահման առարկա են դարձրել տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող երկու երեխայի:
Իրեն առաջին տիկին հռչակած վհուկն իր գրառման մեջ նշել է, որ երեխան կուրության պատճառով չի կարողացել հրապարակի շատրվանը տարբերել ծովից ու ինքը հիմա իր վրա է վերցրել նրան ծով տանելու պարտականությունը:
Թե որքա՞ն բարոյական է հաշմանդամություն ունեցող անձի ֆիզիկական տկարությանը նման ոճով անդրադառնալն ու հավանաբար առանց անձի համաձայնության նրան սեփական փիառի միջոց դարձնելը հավելյալ բացատրության կարիք չունի:
Դրան հավելենք նաև այն, որ աննա հակոբյանը անբարոյականությունը հասցնելով գագաթնակետին նաև կոպիտ կերպով խախտել է Երեխայի իրավունքի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, որն ընդգծում է երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը:»