Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Ինչո՞ւ է Էրդողանը Փաշինյանին հրավիրում Թուրքիա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Iarex.ru-ն «Էրդողանը Փաշինյանին հրավիրել է այցելել Թուրքիա» վերնագրով հոդվածում գրում է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուի և նրա հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի կողմից Հայաստանին «Caesar» հրետանային համակարգերի վաճառքի մասին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ Ադրբեջանի կտրուկ հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Նիկոլ Փաշինյանի միջև։

Ըստ Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, զրույցի ընթացքում Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էրդողանին Իդ ալ-Ֆիտր տոնի առթիվ, և կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը «առանց նախապայմանների», կարևորվել է «երկու երկրների հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունները շարունակելը», ինչպես նաև «հաստատվել են մինչ այժմ համաձայնեցված հարցերը»։ Իհարկե, այդ ամենը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների համատեքստում։

Բայց դա դեռ ամենը չէ: Նույն օրը Փաշինյանը Երևանում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունները, երկու երկրների սահմանների սահմանազատման գործընթացը և «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Բացի դա, Комсомольская правда-ին տված հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ «Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը»։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանի հասցեին տարբեր դիրքորոշումներով քննադատությունը Բաքվից և Մոսկվայից է, իսկ Անկարան փորձում է երկխոսություն պահպանել Երևանի հետ։

Ի՞նչ է կատարվում: Հարցերին փորձել է պատասխանել iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։ «Ցանկանում եմ անմիջապես ուշադրություն հրավիրել բազմաթիվ լրատվական գործակալությունների աշխատանքի վրա։ Հաղորդելով Էրդողանի և Փաշինյանի հեռախոսազրույցի մասին՝ նրանք, չգիտես ինչու, բաց են թողել Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարությունը այն մասին, որ Էրդողանը Փաշինյանին հրավիրել է այցելել Թուրքիա՝ նշելու Վարդավառի (Տիրոջ Պայծառակերպության) տոնը, որն ընկնում է հուլիսի 16-ին: Այստեղ ինտրիգն այն է, թե Թուրքիայի ո՞ր հատվածում է Էրդողանը ընդունելու Փաշինյանին, եթե նա համաձայնի ընդունել նման հրավերը։ Հնարավոր է, որ տոնակատարություն տեղի ունենա Արևել յան Անատոլիայում, որը հայկական պատմագրության մեջ կոչվում է Արևմտյան Հայաստան, և որը օսմանյան կայսրությունում հայերի ավանդական բնակության շրջանն էր մինչև 1915 թվականի ցեղասպանությունը։

Այդ դեպքում Փաշինյանի հնարավոր այցը Թուրքիայի այդ հատված կարող է շատ առումներով խորհրդանշական դառնալ»,նշել է Տարասովը։ Վերադառնալով Էրդողանի և Փաշինյանի զրույցին՝ քաղաքագետը մամուլն է մեջբերել. «Փաշինյանը խոսել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամական հարաբերությունների դադարեցման կարևորության մասին։ Նրա խոսքով, Ռուսաստանը չի կարող լինել հանրապետության անվտանգության երաշխավոր՝ Ուկրաինայում իր ռազմական գործողությունների պատճառով։ Էրդողանն ասել է, որ ժամանակն է «դեն նետել անհիմն հիշողությունները» և գործել՝ ելնելով ներկա քաղաքական իրավիճակից։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանը «կընտրի նոր սկիզբ ստեղծելու ճանապարհը՝ լուսավոր վաղվա համար», և դրա շնորհիվ «կսկսվի նոր դարաշրջան»»։

«Բայց հարցն այն է, թե արդյո՞ք Էրդողանն ինքը Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում միաժամանակյա բարդությունների ներկա իրավիճակում պատրաստ է խաղալ հայկական «խաղաթղթով» և քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նախքան նրա՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը։ Բայց հենց այդ համատեքստում է կառուցվում Հայաստանի դիվանագիտությունը թուրքական ուղղությամբ, երբ Երևանը հայտարարում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի հետ թուրքական սահմանը փակ պահելու որևէ պատճառ չկա։ Երևի Թուրքիայի դիրքորոշումն է փոխվել»,- ասել է Տարասովը։ Նախկինում Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը փաստացի տեղի էին ունենում Ռուսաստանի միջնորդությամբ։

Այժմ Հայաստանի՝ Թուրքիայի հետ սահմանները բացելու ցանկությունը ներառված է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի և Իրանի հետ նրա բարդ հարաբերությունների, ինչպես նաև դեպի Արևմուտք շեղվելու համատեքստում, կարծում է քաղաքագետը։ «Ստեղծված իրավիճակում, հատկապես Մերձավոր Արևելքում, կապված ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի և Մոսկվայի միջնորդությամբ Սիրիայում քրդական հարցը լուծելու Թուրքիայի ցանկության հետ, Էրդողանին ձեռնտու չէ հայկական «խաղաթղթի» խաղարկումը միաժամանակ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի դեմ։ Հետևաբար, Անկարան Երևանի բոլոր ակնկալիքները կուղղի ոչ թե դեպի Արևմուտք և ՆԱՏՕ-ի կառույցներ, այլ առանց որևէ ձևով Արևմուտքի միջամտության «3+3» ձևաչափ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան)։ Հենց այդ ուղու վրա է ներկայում մատնանշվում ինչպես Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի, այնպես էլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հեռանկարը»,- ամփոփել է Տարասովը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: