Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Արցախը հանձնողները այլոց են մեղադրում Արցախը հանձնելու մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արցախի Ազգային ժողովի 4 խմբակցությունները, ինչպես հայտնի է, համատեղ հայտարարությամբ հանդես եկան օրերս: Բավականին կոնկրետ ու կոշտ գնահատականներով համեմված այդ համատեղ հայտարարության առիթը կամ առարկան ևս հատկանշական է. Փաշինյանի իշխանության կողմից խայտառակագույն՝ զինված-դիմակավորված հատուկջոկատայիններով Արցախի մշտական ներկայացուցչության վրա իրականացված գրոհը և ԼՂՀ նախագահի ավտոմեքենայի խլումը: Այն, որ Արցախի ԱԺ 4 խմբակցությունները միասին են հայտարարություն արել, արդեն իսկ խոսուն է: Ինչ վերաբերում է բուն գնահատականներին, ապա հիշեցնենք կամ թարմացնենք մի քանի, մեր կարծիքով, կարևոր շեշտադրումներ:

Հայտարարության մեջ Արցախի մշտական ներկայացուցչության վրա փաշինյանական իշխանության հարձակման վերաբերյալ մասնավորապես նշվում է, որ այդպիսով «Հայաստանի գործող իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը»: Ավելին, հարցը միայն այդ հարձակումը չէ. «ՀՀ իշխանություններն արդեն տևական ժամանակ է, ինչ ժողովրդավարության քողի տակ թիրախավորում են արցախցիների տարբեր խմբերի ու անհատների՝ կիրառելով նրանց դեմ բռնաճնշումներ, խտրական վերաբերմունք, օգտագործելով «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ բառապաշար»: Արցախի ԱԺ խմբակցույթունների հայտարարության մեջ վտանգավոր և անընդունելի են բնորոշվում ներհանրային համերաշխությունը խարխլող և Արցախի հայության արժանապատվությունը վիրավորող բոլոր այն արարքները, հայտարարություններն ու ելույթները, «որոնք դրսևորվում են ոչ միայն սոցիալական ցանցերում լայնորեն տարածված իրական կամ կեղծ օգտատերերի միջոցով, այլև ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից՝ հնչեցվելով իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից»:

Հանրագումարում ՀՀ իշխանություններից պահանջում են զերծ մնալ բռնություն, ատելություն և թշնամանք սերմանելու «նենգ ու վտանգավոր դրսևորումներից»: Ի՞նչ են անում, ավելի ճիշտ՝ դրանից անմիջապես հետո ինչ արեցին այն խմբակի ներկայացուցիչները, որոնք համարվում են «ՀՀ իշխանություն», պարզ ասած՝ Փաշինյանն ու նրա շուրջ հավաքվածները: Նրանք, բնականաբար, արեցին հնչեցված պահանջի ճիշտ հակառակը՝ շարունակեցին Արցախի, արցախցիների, Արցախի նախագահի ու խորհրդարանի դեմ թիրախային, մանիպուլացված ատելության ու թշնամանքի սերմանման «նենգ ու վտանգավոր դրսևորումները»: Ավելի կոնկրետ, փաշինյանական իշխանության ներկայացուցիչներն ու սատելիտները, կարկառուն ու չկարկառուն քպականները էլ ավելի ինտենսիվորեն սկսեցին Արցախի նախագահ Շահրամանյանի, Արցախի ԱԺ-ի հասցեին պիտակավորումների տարածումը, թե՝ «Արցախը լուծարողները այսպես, Արցախը հանձնողները այնպես...»:

Հարկ է հատուկ ընդգծել, որ փաշինյանական այս մանիպուլ յատիվ ու իրականությունը նենգախեղող ստաքարոզչական թեզերը բավականին խոր նստվածք են տվել հանրության նիկոլապաշտ շերտերում: Այնպիսի տպավորություն է, որ մարդկանց անհատական հիշասարքերը (ուղեղները) «ֆորմատ են արել»՝ ջնջել են եղած-չեղածը, ապա ներբեռնել են Փաշինյանի հոդվածներից ու ելույթներից կազմված դատարկ ֆրազներ, որոնց համաձայն՝ Փաշինյանը ոչ մի բանում մեղավոր չէ, երբեք ու ոչ մի բանի համար պատասխանատու չէ, ու, ընդհանրապես, Արցախը դեռ Ներսես Մեծ կաթողիկոսն է հանձնել Պապ թագավորի պաշտոնավարման շրջանում, դե, իսկ «խեղճ, միամիտ Նիկոլն» էլ, գիտեք, ի՜նչ կարող էր անել...

Բայց չշեղվենք, վերադառնանք մեր մղձավանջային իրականություն ու մի փոքր «թարմացնենք» հատկապես կառկառուն քպականների ու նրանց սատելիտների «ֆորմատավորված» հիշողությունը: Այն ով էր, այն ով, որ դեռևս 90-ականների վերջերին, ասենք, նաև 2000-ականների սկզբներին բացեիբաց ասում էր, որ Ղարաբաղը ադրբեջանական է, որ պետք է այն «վերադարձնել Ադրբեջանին», որ դրանք «գրավված հողեր են» և այլն: Հայաստանում ադրբեջանական ու ալիևյան գաղափարների այդ անխոնջ քարոզիչը եղել է Նիկոլ Փաշինյանը: Լավ, գանք ավելի մոտ ժամանակներ, երբ նա հայտնվեց կամ նրան դրեցին ՀՀ վարչապետի պաշտոնին: Այն ով էր, այն ով, որ սկսեց վերելակներում ինչ-որ բաներ պայմանավորվել Ալիևի հետ, այն ով էր, որ ծրարավորված «առաջարկություններ» ստացավ նույն Ալիևից, ինչպես այդ մասին վկայել է այն ժամանակվա ԱԱԾ ղեկավարը:

Այն ով էր, այն ով, որ գործնականում տորպեդահարեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, առհասարակ բանակցային գործընթացը, որ հայտարարեց, թե բանակցությունները սկսում է իր զրոյական կետից, որ ինչ ուզում է (կամ պետք է), այն էլ բանակցում է: Դե, էլի Նիկոլ Փաշինյանն է: Իսկ այն ով է, այն ով, որ հայտարարեց, թե իր իշխանազավթման «թավիշը» շատ ավելի կարևոր իրադարձություն է, քան Արցախյան շարժումը: Էլի Նիկոլ Փաշինյանն էր՝ Սասուն Միքայել յանի շուրթերով: Իսկ այն ով էր, այն ով, որ Ստեփանակերտի կենտրոնում իրեն մեջտեղից «պատառոտելով» գոռում էր, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Դա էլի Նիկոլ Փաշինյանն էր, այս դեպքում անձամբ իր շուրթերով ու կոկորդով: Ըստ որում, այդ ամենը արել է նույն «այն ով»-ը՝ Նիկոլ Փաշինյանը, որը հիմա ասում է, թե իր սխալն այն է, եղել, որ դեռ 2018-ին չի հայտարարել, որ Արցախը ադրբեջանական է, և՝ վերջ, չի հայտարարել, որ ինքը իշխանության է բերվել Արցախը հանձնելու համար (դե, 2018-ին նրան քանի՞ հոգի կաջակցեր, եթե նա միանգամից ու տեղում ասեր այն, ինչի մասին, ի դեպ, զգուշացնում ու ահազանգում էին հատուկենտ հրապարակային գործիչներ):

Այն ով էր, որ երկիրը ուղղակիորեն տարավ պատերազմական արկածախնդրության, որ իր անհավասարակշիռ (իրականում լավ էլ հաշվարկված) հայտարարություններով գործնականում լեգիտիմացրեց Արցախի ու Հայաստանի վրա ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիան: Այն ով էր, որ պատերազմը «կառավարեց» այնպես, որ Արցախն ու Հայաստանը ծանր պարտություն կրեցին, որ Շուշին ու Հադրութը հանձնվեցին թշնամուն, որից հետո առանց կրակոցի Քաշաթաղն ու Քարվաճառը հանձնվեցին թշնամուն: Էլի՝ Նիկոլ Փաշինյանն էր, իր իշխանավորների ու քպականների հետ: Իսկ այն ով էր, որ կապիտուլ յացիոն հայտարարություն ստորագրեց: Փաշինյա՛նը: Իսկ այն ով էր, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին գնաց Պրահա ու Էրդողանի, Ալիևի հետ պայմանավորվեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, Արցախը ադրբեջանական է ու պիտի հանձնի: Փաշինյա՛նը: Իսկ ով էր, որ այդպիսով աջակցեց Ալիևին, որպեսզի նա շրջափակման ու սովի մատնի Արցախի հայությանը:

Ով էր, որ մարդկանց այնպիսի փակուղու մեջ դրեց, որ կա՛մ պիտի մեծից փոքր կոտորվեին, կա՛մ գաղթական դառնային: Փաշինյա՛նն է «այդ ով»-ը: Իսկ ով էր, որ հայտարարեց, որ եթե Արցախի վրա թշնամին հարձակվի, ապա Հայաստանը ոչինչ չի անելում, որպեսզի... չներքաշվի պատերազմի մեջ: Ու չարեց ոչինչ: Փաշինյանն է դա: Արցախը հանձնել է Փաշինյանը՝ իր ՔՊ-ով, իր նախարարներով, իր խմբակցությունով հանդերձ: Արցախն ուրացել ու հանձնել է Փաշինյանը: Այն Փաշինյանը, որ ատելով ատում է թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը, թե՛ Հայոց եկեղեցին, թե՛ հայությանը, ներառյալ՝ Արցախի հայությանը: Ու Հայաստանի և Արցախի այսօրվա վիճակը ասվածի ամենից ցայտուն ու ցցուն ապացույցն է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: