«Համախմբել արցախահայությանը»․ Թեմակալ առաջնորդը մարզերում հանդիպումներ է անցկացնում արցախցիների հետ
![«Համախմբել արցախահայությանը»․ Թեմակալ առաջնորդը մարզերում հանդիպումներ է անցկացնում արցախցիների հետ](/timthumb.php?src=disc/26-06-24/3ea06f9d571ce6e78d35a661622ed92b.jpg&w=780)
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը արցախահայության հետ հանդիպումների օրակարգով այցելել է ՀՀ-ի տարբեր թեմեր:
Սրբազան Հայրը թեմակալ առաջնորդների ուղեկցությամբ այց է կատարել Արմավիրի թեմ՝ Արմավիր և Մեծամոր քաղաքներ, Գուգարաց թեմ՝ Վանաձոր քաղաք, Շիրակի թեմ՝ Գյումրի քաղաք:
Հանդիպումներին մասնակցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի փոխտնօրեն տիկին Ազատուհի Սիմոնյանը, ով նույնպես իր խոսքը հնչեցրեց այցի նպատակի ու հետագա քայլերի մասին: Այս շարունակական այցերին ներկա են լինում նաև Արցախի թեմի թեմական խորհրդի անդամները:
Հանդիպումների նպատակը նույնն էր. համախմբել և սրտապնդել արցախահայությանը, տեղեկանալ վերջիններիս խնդիրների մասին և գտնել համապատասխան լուծումներ: