Քաղաքացին փորձել է ցած նետվել Սյունիքի եկեղեցու տանիքից
![Քաղաքացին փորձել է ցած նետվել Սյունիքի եկեղեցու տանիքից](/timthumb.php?src=disc/26-06-24/0b2ffa2621f7367dabd16c8a9dcf81e6.jpg&w=780)
Հունիսի 26-ին, ժամը 17:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով եկեղեցու տանիքից: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Դ. Ա.-ին (ծնված 2004 թ.) իջեցրել են եկեղեցու տանիքից: