Առևտրականները չեն դադարեցնում գործադուլը
«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների մի մասն այսօր կրկին բողոքի ակցիա է անցկացնում շուկային հարող փողոցում՝ տաղավարների վարձավճարները իջեցնու պահանջով: Առևտրականները երկվանից չեն կարողանում համոզել տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանին վարձավաճարը սահմանել գոնե 80 հազար դրամ: Նրանք վճարում էին 140, տնօրենը առաջարկեց իջեցնել 20 հազար դրամով, ինչին առևտրականները չեն համաձայնում: Շուկայի տնօրենը չի զիջում՝ ընգծելով, որ որ եթե մարտի 1-ից աշխատակիցները որոշեն չաշխատել, ինքը չի տուժի, տարածքը կդարձնի սուպերմարկետ:
Հիշեցնենք, որ առևտրականներից մի քանիսը նշել էին, թե ցանակնում են դիմել Գագիկ Ծառուկյանին և Արթուր Աղաբաբյանին՝ Առինջ մոլ և Հրազդան տոնվաճառներում առևտուր իրականցնելու համար: