Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել ռեժիսոր Կարեն Շահնազարովին
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել ռուսաստանցի ռեժիսոր Կարեն Շահնազարովին։ Նա մեղադրվում է երկրի դեմ «զինված ագրեսիան արդարացնելու» համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
Հիշեցնենք, որ Շահնազարովն աջակցում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը: