Ադրբեջան է հասել իտալական Leonardo ընկերության ռազմատրանսպորտային ինքնաթիռը
Ադրբեջան է հասել իտալական Leonardo ընկերության C-27J Spartan տեսակի ռազմատրանսպորտային ինքնաթիռը։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, ինքնաթիռը ներկայացնելու արարողությանը ներկա էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն, Իտալիայի փոփխարտգործնախարար Էդմոնդո Չիրիելին, Leonardo ընկերության նախագահ Ստեֆանո Պոնտեկորվոն։