ՆԱՏՕ-ն կորցնում է Թուրքիային. Պենտագոնի նախկին խորհրդական
Վաշինգտոնը երկար ժամանակ փորձում է մեկուսացնել Ռուսաստանին, սակայն Թուրքիայի շահագրգռվածությունը Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ գործընկերության հարցում ցույց է տալիս, որ դա հնարավոր չէր։
Ավելին, ԱՄՆ-ն ինքը հայտնվեց գլոբալ մեկուսացման մեջ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը։
Նա ընդգծել է, որ Սպիտակ տան քաղաքականությունը հանգեցրել է Հյուսիսատլանտյան դաշինքում կարեւոր դաշնակցի՝ Թուրքիայի կորստի։ ՆԱՏՕ-ի փոխարեն այս երկիրն այժմ կարող է միանալ BRICS-ին։ Իսկ դա միանշանակ ձեռնտու չէ ԱՄՆ-ին։
«Ռուսաստանին մեկուսացնելու Ամերիկայի ապարդյուն փորձը մեկուսացրեց Վաշինգտոնը, ոչ թե Մոսկվան։ Աշխարհի հարավի զարգացող երկրները պատժամիջոցների փաթեթին միանալու փոխարեն ամրապնդում են տնտեսական կապերը Մոսկվայի և Պեկինի հետ։ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի մեր նախկին դաշնակիցը, այժմ, ամենայն հավանականությամբ, կմիանա BRICS-ին»,- ընդգծել է Մաքգրեգորը: