Բրիտանական ռազմածովային ուժերը հայտարարել են հութիների կողմից նոր հարձակման մասին
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի օպերացիոն գրասենյակը հայտնել է, որ տեղեկություն է ստացել Ադենի ծոցում առևտրային նավի վրա հարձակման մասին:
Նավի մոտ հրթիռ է ընկել, հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Կապիտանը հայտնել է, որ ոչ ոք չի տուժել:
Բրիտանական իշխանությունները հետաքննում են միջադեպը:
Հունիսի 25-ի ուշ երեկոյան հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան հայտարարեց շարժման կողմից իսրայելական MSC Sarah V նավի վրա հարձակման մասին։ Հարվածն իրականացվել է բալիստիկ հրթիռի միջոցով։