Իրանի փոխարտգործնախարարն ասել է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի բովանդակությունը պատրաստ է
Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը պատրաստ է, այս փաստաթղթի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա:
Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել էր, որ ռուսական կողմն ակնկալում է, որ շատ մոտ ապագայում Իրանի հետ համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի:
Նրա խոսքով, համաձայնագրի տեքստի վրա աշխատանքը մոտ է ավարտին։