ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինա զորքեր տեղակայելու ուղղությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն աշխատում է Ուկրաինայում ամերիկյան ռազմական զորքերի տեղակայման արգելքը հանելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
Նրանց կարծիքով՝ դա կօգնի պահպանել ու վերանորոգել Վաշինգտոնի կողմից Կիեւին տրամադրված սպառազինությունը։ Աղբյուրները նաև նշել են, որ այդ հարցի շուրջ դեռ աշխատանքներ են տարվում և դեռ վերջնական հավանություն չի ստացել ԱՄՆ նախագահի կողմից։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, արգելքի վերացումը կնշանակի ևս մեկ էական փոփոխություն Ուկրաինայի նկատմամբ Բայդենի քաղաքականության մեջ։