ԱՄՆ-ում նախապատրաստվում են Իսրայելի և Լիբանանի միջև պատերազմին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ներկայումս աշխատում է Իսրայելի հետ ռազմավարական ծրագրի շուրջ՝ հրեական պետության և «Հըզբոլլահի» զինյալների միջև բախման դեպքում։ Նմանատիպ ծրագիր իրականացվել է ապրիլին, երբ ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքն օգնեց Իսրայելին խոցել հրթիռները՝ նախքան դրանք Իսրայել հասնելը:
Բայդենի վարչակազմի մեկ այլ մոտ աղբյուր ասել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության և գերատեսչության այլ պաշտոնյաների մեծ մասը համաձայնել են, որ Իսրայելի ներխուժումը հարավային Լիբանան և, հետևաբար, Հեզբոլլահի հետ լայնածավալ պատերազմը, հավանաբար, մոտ է, և այն ամենը, ինչ նրանք կարող են անել հիմա, նախապատրաստվելն է:
Մի շարք աղբյուրներ նշում են, որ Իսրայելն արդեն զորքեր է տեղափոխում Լիբանանի հետ սահման: