Բորելը ողջունել է Շոյգուի ձերբակալման հրամանը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է Միջազգային քրեական դատարանի որոշումը ՌԴ պաշտպանության նախկին նախարարի և ռուսական բանակի գլխավոր շտաբի պետի նկատմամբ կալանքի օրդերների վերաբերյալ։
ԵՄ-ն վճռականորեն աջակցում է Միջազգային քրեական դատարանի աշխատանքին,- նշել է նա։
«ՄՔԴ-ի կողմից տրված ձերբակալության օրդերն ընդդեմ Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի, առանցքային քայլ է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար լիարժեք պատասխանատվություն ապահովելու համար», - գրել է Բորելը: